Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Առաջնորդ Սրբազան Հօր Այցը Մէնոնայթ Եկեղեցու Կենտրոնական Գրասենեակը (MCC) Ա.Մ.Ն.-ՈՒՄ

Թւականիս հինգշաբթի Մայիսի 19-ի առաւօտեան Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան դէպի Ա.Մ. Նահանգներ իր այցելութիւնների ծիրում, մի յատուկ հանդիպում էլ ունեցաւ Նիու Եօրքում տեղակայւած Մէնոնայթ Եկեղեցու Կենտրոնական Գրասենեակը (MCC)՝ Միացեալ Ազգային Կազմակերպութիւնների Յարակցութիւնում:

Սոյն կենտրոնի նպատակն է բոլորի հետ ստեղծել բարեկամական սեղմ յարաբերութիւններ սիրոյ եւ խաղաղութեան զոյգ սկզբունքներով հիմնաւորւած եւ փորձել օգտակար դառնալ երկրներում ապրող կարիքաւոր բնակչութեան, յատկապէս՝ ընկերային, ընտանեկան, բժշկական, դաստիարակչական, երկրագործական ու հողամշակումի ոլորտներում: Սոյն կենտրոնը Առաջնորդ Հօր բարեկամական կապակցութիւնների շնորհիւ իր նիւթական աջակցութիւնը բերել է նաեւ Թեհրանում մեր Միջ Եկեղեցական Հրատարակութիւնների Գրասենեակի ճամբով պատրաստւող ու հրատարակւող քրիստոնէական, կրօնական ու հոգեւոր մի շարք գրքերի ու աշխատանքների ծախսերին, տոկոսային որոշ օժանդակութեամբ:

Հանդիպումը բարեկամական ու երախտագիտական հանգամանք էր կրում, որի ընթացքին երկուստեք աշխատանքային ու գործունէութեան տեղեկութիւններ փոխանցւեցին, ինչպէս նաեւ առիթից օգտւելով Սրբազան Հայրը լայնօրէն անդրադարձաւ Իրանի Իսլամական Հանրապետութիունում Քրիստոսնեայ փոքրամասնութիւնների ապրած կեանքին եւ պետութեան կողմից վայելած պաշտպանութեան, յարգանքին, մարդասիրական օժանդակութիւններին ինչպէս նաեւ եկեղեցիների ու մշակութային կոթողների նորոգութեան եւ պաշտպանութեան ի խնդիր նիւթաբարոյական անվերապահ աջակցութեան:

Նոյն Կենտրոնի Միջին Արեւելքի զոյգ ներկայացուցիչները, որոնց կենտրոնատեղին Յորդանանում է, իրենց չորս ընկերակիցների հետ միասին նախօրօք ժամադրութեամբ թւականիս չորեքշաբթի յունիսի 1-ի առաւօտուն հանդիպում ունեցան Թ.Հ.Թ.ի Միջ-Եկեղեցական Հրատարկութեան Գրասենեակի քարտուղարուհի Տիկ. Շաքէ Եղիայեանի եւ առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանի հետ: Հանդիպման նպատակն էր Կենտրոնի Միջին Արեւելեան մասնաճիւղի նորընտիր զոյգ ներկայացուցիչների ծանօթացումը եւ մօտից իրազեկ դառնալ ընդհանրապէս Գրասենեակում տարւած աշխատանքներին, ինչպէս նաեւ տեղեկանալ թէ՛ ներկայ անմիջական եւ թէ՛ ապագայում նախատեսւած ծրագիրների մասին, որպէսզի հնարաւորինս դրանց իրականացման համար իրենց նիւթապէս ներդրումը բերել: Առ այդ Գրասենեակի պատասխանատուն առաջնորդական փոխանորդ Սրբազանի հետ միասին մանրամասն ու ընդարձակ բացատրութիւններ ու տեղեկութիւններ տւեցին հիւրերին, ցուցադրեցին ցարդ կատարւածները եւ ներկայացրեցին ու բաւարար տեղեկութիւն փոխանցեցին ընթացքի մէջ եղող ու մօտ ապագային արդէն իրականացւող աշխատանքների ու ծրագիրների մասին:  

 

Թ.Հ.Թ Միջ-Եկեղեցական Հրատարակութեան Գրասեանեակ

 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 16 Ապրիլի 2024;
ԺԷ օր Յինանց

Չորեքշաբթի 17 Ապրիլի 2024;
ԺԸ օր Յինանց

Հինգշաբթի 18 Ապրիլի 2024;
ԺԹ օր Յինանց

Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ