Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201606/2016061101
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201606/2016061101

Բացօթեայ Խրախճանք Հայոց Ծերանոցներում Բնակւող Տարեցների Համար

Թւականիս, Երեքշաբթի յունիսի 7-ի առաւօտեան Արարատ մարզաւանի «Ս. Խաչ» մատուռի շրջափակում համախմբւել էին Թեհրանի հայոց երեք՝ Չիլոյեան, Սօսէ Մայրիկ եւ Ս. Գէորգ ծերանոցներում բնակւող տատիկ-պապիկները եւ նրանց խնամող պատասխանատուները, Հայ Կանանց Բարեգործական Միութեան նախագահ՝ տկն. Անահիտ Զարգարեանը, արժ. Տ. Վրթանէս Քհն. Բաբախանեանը, Ս. Սարգիս եկեղեցու երգեցիկ խմբի անդամներ՝ Օֆիկ Մելիքեանը, Նայիրի Յովսէփեանն եւ Քառոլին Մուրադփաժուն:

Ձեռնարկը, որի նպատակն էր բացօթեայ խրախճանք և ուրախ ժամանց ստեղծել ծերանոցներում բնակւող տատիկ-պապիկների համար կազմակերպւել էր Թ.Հ.Թ. Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհրդի նախաձեռնութեամբ, որի ընթացքում տօնւեց նաեւ Հայ Հայրերի օրը:

Եկեղեցական խորհրդի ատենապետ՝ պրն. Արարատ Քեշիշեանը ողջունելով ներկաներին, բարի գալուստ մաղթեց նրաց եւ շնորհաւորելով Հայ Հայրերի օրը բացատրութիւններ տւեց Ս. Մեծն Ներսէս Պարթեւ Հայրապետի գործունէութեան  մասին եւ վերջում աւելացրեց՝ «Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհուրդը միշտ ձեր կողքին է լինելու եւ հնարաւորութիւնների սահմաններում կանի այն ինչ ուրախութիւն կը պարգևի ձեզ»: 

Ապա Տ. Վրթանէս Քհն. Բաբախանեանն օրհնելով սեղանն, իր օրհնաբեր արտայայտութիւններով քաջ առողջութիւն մաղթեց բոլորին և  շնորհաւորեց Հայրերի օրը, որից յետոյ ներկաները հայկական ուրախ երաժշտութեան ու ազգագրական երգերի ոգեւորիչ նւագագցութեան ներքոյ, պարերեցին, սրան մասնակցեցին նաեւ ամենատարեց տատիկ-պապիկները և առաւել ջերմացրեցին մթնոլորտը:

Խորհուրդը, որպէս հիւրընկալ, ոչ մի ջանք չխնայեց հիւրերին  ուրախ եւ հաճելի տրամադրութիւն պարգեւելու գործում: Սուրճի մատակարարման ընթացքում մտերմիկ զրոյցներից հոգեկան բաւարարութիւն ստացան յարգելի տարեցները եւ նրանց պատասխանատուները, այնպէս, որ ժպիտն ու խանդավառութիւնը չէր հեռանում նրանց դէմքերից:

Ճաշի մատակարարման ընթացքին հնչեցին կենացներ և բարեմաղթանքներ: Ապա ներկաներն ու Ս. Սարգիս Եկեղեցու Երգեցիկ խմբի անդամները կատարեցին հայկական ժողովրդական երգեր: Ճաշից յետոյ, ամենա-տարեց պապիկը կտրեց Հայրերի օրւայ առթիւ պատրաստւած տորթը, որը բաժանւեց ներկաներին:

Վերջում Տկն. Անահիտ Զարգարեանը շնորհակալութիւն յայտնելով Ս. Սարգիս Եկեղեցու եկեղեցական խորհրդին իր գեղեցիկ մտայղացման համար ասաց՝ «յոյսով ենք, որ նման միջոցառումները կը շարունակւեն, յարգարժան տարեցներին աւելի ուրախացնելու համար»:

  

Ս.Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհուրդ

 {gallery}201606/2016061101{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ