ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Լրագրողների Այց «Դուլաբ» Գերեզմանատուն

Ուրբաթ հոկտեմբերի 16-ին, իրանական «Շարղ» օրաթերթի եւ «Դասթան-է Համշահրի» պարբերաթերթի, ինչպէս նաև «Բոռնա», «ԻՌՆԱ», «Միզան», «Իսքա նիւզ» և «Երիտասարդ Լրագրողների Ակումբ»-ի մի խումբ լրագրողներ ու լուսանկարիչներ, «ՀՈՒՍԿ» Հաստատութեան ցանկութեամբ և Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի համագործակցութեամբ, նաև Գերեզմանատների Վարչութեան համադրութեամբ, այցելեցին Թեհրանի Դուլաբի գերեզմանատունը:

Այդ կապակցութեամբ «Բոռնա նիւզ»-ը գրել է՝

Թեհրանահայութեան հին գերեզմանատունն այսօր միայն թռչունների երամների հիւրընկալն է

«Դուլաբ»-ի քաղաքամասի քարիզների ու առուների և «Փիրուզի» պողոտայի սլացիկ սոճիների միջեւ ընկած է 47 հազար քմ տարածութեամբ մի հողատարածք, որտեղ է գտնւում թեհրանահայութեան հին գերեզմանատունը: Այս գերեզմանատունը 2688 համարի ներքոյ 2000 թւականին գրանցւել է Իրանի ազգային կոթողների ցուցակում: Սակայն այսօր նա միայն հիւրընկալում է թռչունների երամներին:

Գերեզմանատուն մտնելիս ամէն անկիւնում միայն գերեզմանաքարեր են, որոնցից իւրաքանչիւրն իր տիրոջ ճաշակին ու տնտեսական վիճակին համապատասխան տարբեր տեսք ունի ու բացառիկ դէպքերում նման է միւսներին: Գերեզմանատան ընդհանուր տեսքը տարբերւում է գերեզմանատնից գոյութիւն ունեցող ընդհանրացած պատկերացումից: Այդտեղ շարքեր ու բաժիններ չկան ու գերեզմանները բոլորն էլ ուռուցիկ են: Այդտեղ ուշագրաւ են նաեւ այն գերեզմանները որոնց վրայ գերեզմանաքարեր չկայ ու միայն տեղադրւած է խաչ: Գերեզմանատան Վաչութեան անդամ՝ Մասիս Թահմասեանն ասում է, որ այդ գերեզմանները հեռու անցեալում ունեցել են գերեզմանաքարեր, սակայն դրանց 400կգ կշռող ծանրութեան պատճառով ժամանակի ընթացքում թաղւել են հողի մէջ ու ծածկւել են ծառերի չոր ճիւղերով:

Գերեզմանների միջով քայլելիս զգում ես դրանց հնութիւնը: Ինչպէս գերեզմանատան ուղեցոյցն է ասում այս գերեզմանատան ամենահին գերեզմանաքարերը պատկանում են 1845 թւականին:

Գերեզմանատան պատմութիւնը վերադառնում է Զենդիէյի շրջանում մի քանի հայ քարտաշների այստեղ բնակւելուն, որոնք այն ժամանակ հաւանաբար չէին կարող պատկերացնել որ տարիներ անց նրանց աշխատանքը ծաւալւելով ընդգրկելու է 47 հազար քմ տարածութիւն և հետագային այդտեղ հիմնւելու է գերեզմանատուն:

Գերեմաններում ընդհանուր խոհրդանիշը Արեգակը, հինգ թերթիկներով ծաղիկը և կամ հրեշտակն է, որոնցից իւրաքանչիւրը յատուկ իմաստ ունի հայերի համար:

Գերեզմանատան 47 հազար քմ տարածութեան մէջ քայլելով հանդիպում ես հետաքրքիր պատկերների: Սակայն ամենաուշագրաւը գերեզմանաքարերի իւրայատուկ տեսքն է, սկսած մի օդաչուի գերեզմնաքարից որը ինքնաթիռի օդապտուտակի տեսքով է մինչեւ մի երիտասարդ տղայի ու աղջկայ գերեզմանը, որը աստիճաններով քեզ տանում է գետնափորը:

Հայկական այս 100-ամեայ գերեզմանատան շատ գերեզմաններ մնում են առանց ինքնութեան, քանզի ոչ հեռու անցեալում գերեզմանատան շրջափակը դարձել էր թմրամոլների ու անօթեւանների գիշերելու վայրը, որոնք իրենց հետ յիշատակ են տարել գերեզմանաքարերի մետաղէ նշանները: 

Այս գերեզմանատանը թաղւած են արւեստի մի շարք յայտնի գործիչներ: Բազմաթիւ գերեզմանաքարերի մէջ հնարաւոր է լինում գտնել իրանցի առաջին կինօբեմադրիչ, կինօսցենարիստ և դերասանական դպրոցի հիմնադիր Աւանէս Օգանեանսի գերեզմանը:

Գերեզմանաքարերի մէջ դեռ կանգուն է Ահմեդ Շամլոյի «Նազլի»-ի գերեզմանաքարը, որն ի յարգանս իր պահած լռութեան զարդարւած է ծաղիկներով ու յիշատակներով, որպէսզի տարիներ անց կրկին հնչեն Շամլոյի տողերը.՝ «Նազլին չխօսեց»:

Գերեզմանատան հարաւ-արեւելեան հատւածում է գտնւում  մատուռը, որտեղ կատարւել է թաղման կրօնական կարգը: Մատուռի դիմաց քարէ պատւանդան է դրւած, որը Մասիս Թահմասեանի վկայութեամբ վերջին հրաժեշտի վայրն է ու այս գերեզմանատանը թաղւած բոլոր մեռելները մի օր պառկել են այդ քարի վրայ:

Այսօր այս գերեզմանատան անբաժան մասնիկներն են լռութիւնն ու հնութիւնը:

Թեհրանահայութեան 100-ամեայ գերեզմանատունն այսօր միայն ընդունում է այն մեռելներին, որոնք նախօրօք գերեզմաններ են գնել այդտեղ ու շնչում է իր մենութեան ու լռութեան մէջ: Նրա միակ այցելուները թռչուններն են, որոնք երամներ կազմած թռչում են այս տարածքում ննջող պատմութեան վրայով:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com