Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201606/2016061201
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201606/2016061201

Յատուկ արարողութեամբ նշւեց հանգուցեալ էմամ Խոմէյնիի մահւան 27-րդ տարելիցը Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում

Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ, հանգուցեալ Այաթ. Խոմէյնիի  մահւան 27-րդ տարելիցը մեծարելու նպատակով, ուրբաթ յունիսի 10-ի առաւօտեան, իւրայատուկ միջոցառում էր կազմակերպւել Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում:

Ընթացս Ս. Պատարագի, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը   քարոզելով համախմբւած ժողովրդի համար  կարեւորութեամբ անդրադարձաւ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի անհատականութեանը:

Թեմակալ առաջնորդն ասաց. «ժողովուրդների կեանքում միշտ էլ լինում են անձինք, որոնք ներշնչւած իրենց ժողովուրդի վիճակից, ներշնչւած պատմութիւնից,  ռահւիրաների դէր են կատարում ժողովրդների կեանքում: Իրանեան մեր հայրենիքն էլ իր դարաւոր պատմութեան ընթացքում մեծ դէմքեր է ունեցել»: Սրբազան հայրն աւելացրեց. «Էմամ Խոմէյնիի անունը, Իրանի նորագոյն պատմութեան հետ առնչւած և  անջնջելիօրէն կապւած կը մնայ, որովհետեւ նա հանդիսացաւ այն անձնաւորութիւնը, որ  կարողացաւ իր շուրջ համախմբել մի ողջ ժողովուրդ, ոչ միայն իրանեան տարածքում, այլ ողջ իսլամական աշխարհում: Մեծ է դէրը այն մարդկանց, որոնք իրենց անձի հմայքով ժողովրդներին առաջնորդում են դէպի Աստւած եւ դէպի Աստւած առաջնորդելը նշանակում է դէպի խաղաղութիւն առաջնորդել: Էմամ Խոմէյնիի արժանիքներից մէկն այն է, որ նա յեղափոխութիւնը չսահմանափակեց աշխարհագրական մէկ տարածքով»: 

Սրբազան հայրը քարոզի այլ բաժնում այսպէս արտայայտւեց. «Մենք որպէս քրիստոնեաներ երբ ապրում ենք իսլամական հանրապետութեան հովանու ներքոյ եւ գիտենք, որ մեր իրաւունքները պաշտպանւած են սահմանադրական օրէնքով, դա պատահականութեան արդիւնք չէ: Ես հաւատում եմ որ դա եղել է թէ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի եւ թէ իր անմիջական գործակիցների ջանքերի շնորհիւ և այս երկրում ապրող ժողովուրդների իրաւունքները պահելու եւ պաշտպանելու հիմնական մտահոգութիւնից եւ թելադրանքից: Աշխարհով մէկ, ոչ մի երկրում փոքրամասնութիւնների իրաւունքներն այս ձեւով պաշտպանւած չեն: Այսօր մեր համայնքն իր բոլոր կառոյցներով որեւէ մէկ ժամանակից աւել աշխատում եւ գործում է, եւ ես այս ճշմարտութիւնն ասել եւ ասելու եմ, որտեղ որ եղել եմ եւ որտեղ որ գնալու եմ, որովհետեւ պատմական իրողութիւն է»: Թեմակալ առաջնորդն աւելացրեց, որ յեղափոխութեան միջազգային նւաճումների եւ յեղափոխութեան առաջնորդի՝ Այաթ. Խամէնէիի առաջնորդութեան շնորհիւ այսօր Իրանն աշխարհի ուշադրութեան կիզակէտում է:

Յաւարտ Ս. Պատարագի, Ազգային Առաջնորդարանի դահլիճում կազմակերպւել էր ընդունելութիւն, որին ներկայ էին պետական հիւրեր, այդ թւում հանգուցեալ Էմամ Խոմէյնիի տարելիցը նշող կենտրոնական շտաբի կրօնական փոքրամասնութիւնների յանձնախմբի պատասխանատու՝ Մուհամմադ Ռեզա Մովահեդին: Նա իր արտայայտութիւնների ընթացքում գոհունակութիւն յայտնելով կազմակերպւած արարողութեան համար, ասաց. «իրագործւում է հանգուցեալ Էմամի այն խօսքը թէ՝ Իրանը բոլորինն է, Միաստւածութիւնը բոլորի կրօնն է եւ նպատակը մէկ է: Մենք ընթանում ենք այս միասնական կէտերով, ուստի մենք միասնական ազգ ենք»:

{gallery}201606/2016061201{/gallery}

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ