Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Մանուկների օրհնութեան արարողութիւն

Երեխայի համար ամենաապահով վայրը Յիսուս Քրիստոսին մօտ լինելն ու նրան ճանաչելն է, չէ՞ որ հէնց նա ասաց. «թողէ՛ք, որ մանուկներն ինձ մօտ գան, արգելք մի՛ եղէք նրանց ...» (Մարկոս 10.14):

Այս մտայղացումով ուրբաթ, յունիսի 10-ին, բարձր հովանաւորութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի և նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի, Ս. Թարգմանչաց եկեղեցում տեղի ունեցաւ մանուկների օրհնութեան արարողութիւնը՝ մասնակցութեամբ 2015 թւի ծնեալ 53 մանուկների և իրենց ծնողների:

Արարողութիւնը գլխաւորում էր Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ՝ Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի և եկեղեցու քահանայ հայրերի՝ Արժանապատիւ Տ. Կոմիտաս Ղարախանեանի, Տ. Յակոբ Քէշիշեանի և Տ. Խաչատուր Յարութիւնեանի:

Օրհնութեան արարողութիւնից յետոյ արտայայտւեց Առաջնորդ Սրբազան հայրը:  Նա ասաց. «Մեր մանուկները, մեր ծնողների լոյսն են և յոյսը և ծնողները այնքան են տարւում նրանց գուրգուրանքով և սիրով, որ չեն զգում իրենց կեանքի անցումը: Ես ենթադրում եմ մանուկների օրհնութեան կարգը Քրիստոնէական եկեղեցու ամենանւիրական կարգերից է և ինչ գեղեցիկ է Աստծու տաճարում մեծանալ, որովհետև Աստծու տաճարն այն վայրն է, որ մարդ մշտատևօրէն զգում է Աստծու ներկայութիւնը:  Աստծու ներկայութիւնը զգալ՝ նշանակում է վայելել Տիրոջ: 

Առաջնորդ Սրբազան հայրն իր խօսքը ծնողներին ուղղելով՝ ասաց. «Ես գնահատում եմ Ձեզ, որ ձեր երեխաներին այստեղ էք բերել, որպէսզի արժանանան Աստծու օրհնութեանը և սրտանց աղօթում եմ, որ Աստծու հովանին անպակաս լինի Ձեր մանուկներից և նրանք էլ ձեր հովանաւորութեամբ, Աստծու շնորհքով մեծանանան: Դուք մեծ պատասխանատւութիւն ունէք, որ այս երեխաներին մեծացնէք Աստծու վախով, մեր եկեղեցու և մեր ազգի դաստիարակութեամբ, որովհետև սրանք լինելու են մեզ փոխարինողները և մեր ազգի ապագան:  Իմ մաղթանքն է, որ Աստծով ձեր կեանքը երկար լինի և յաջորդ տարի ներկայ լինէք ձեր երկրորդ երեխայով:  Մեր պարտականութիւնն է մեր տները, եկեղեցիները և միութիւնները շէնացնենք մեր մանուկների ներկայութեամբ, թող Աստւած իր շնորհքը, սէրը և խաղաղութիւնը պարգևի ձեզ և ձեր երեխաներին, որպէսզի այդ օրհնութեամբ մեծանաք և մեծացնէք ձեր զաւակներին»:

Սրբազան Հօր արտայայտութիւններից յետոյ ներկայ մանուկները Սրբազան Հօր ձեռամբ ստացան օրհնած խաչեր, որից յետոյ ներկաները հրաւիրւեցին «Նայիրի» սրահ՝ մասնակցելու ընդունելութեան միջոցառմանը:

Ուրախ ու զւարճալի մթնոլորտում ներկաները հիւրասիրւեցին օրւայ առիթով պատրաստւած կարկանդակով: Մանուկներին ուրախացրին ծաղրածուները և տիկնիկները մանկական հաճելի երգ ու պարով:  Նաև նւէրներ ստացան ինն 40 օրեայ մինչև 6 ամսւայ մկրտւած մանկուկները և 4 զաւակ ունեցող մի ընտանիք:

Միջոցառման աւարտին ներկաները բաւարարւած թողեցին սրահը, իրենց հետ տանելով քաղցր յուշեր:

Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախումբ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com