Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Բարերար՝ «Նորիկ-Յովհաննէս Տ. Գրիգորեան»-ի յուղարկաւորում

Թւականիս երկուշաբթի յունիսի 13-ին մեզանից ընդ միշտ հեռացաւ ազգիս բարերար և հայոց եկեղեցու հաւատացեալ՝ Նորիկ-Յովհաննէս Տէր Գրիգորեանը:

Թաղման կրօնական արարողութիւնը կատարւեց չորեքշաբթի յունիսի 15-ին, Ս. Սարգիս եկեղեցում, արարողութիւնը գլխաւորում էր Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, ընկերակցութեամբ՝ Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի:

Թաղման կրօնական արարողութիւնից յետոյ դին փոխադրւեց Նոր Բուրաստան գերեզմանատուն, ուր և ամփոփւեց:

Այնուհետև Հ. Ու. Չարմահալ Միութեան սրահում տեղի ունեցած ընդունելութեան ընթացքին արտայայտւեցին հանգուցեալի հարազատներից, Թ. Հ. Թեմի Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Ռուբիկ Կարապետեանը և վերջում՝ արժանապատիւ Տէր Վրթանէս քհն. Բաբախանեանը: Պրն. Ռուբիկ Կարապետեանը խօսելով պրն. Գրիգորեանի կենսագրութեան մասին, յայտնեց նաև, որ հանգուցեալն իր յարկաբաժնի մէկ երրորդը նւիրել է մի անձնաւորութեան, իսկ երկու երրորդը՝ Ազգային Առաջնորդարանին:  Այս յարկաբաժինը պէտք է վաճառւի և առաջնորդարանին հասանելիք գումարը կը յատկացւի կարիքաւորներին և քրիստոնէական դաստիարակութեան աշխատանքներին:

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com