Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՐԱՔԻ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆԸ

Երանի՜ այն ազգին կամ ժողովրդին, որ իր արժէքները ճանաչել, յիշել, գնահատել ու մեծարել գիտի: Եւ հայ ազգն ու եկեղեցին այն քչերից է, որ ոչ միայն յիշել ու մեծարել գիտի իր արժէքներին այլեւ՝ անմահացնել:

Այս շրջագծում հայ ազգը առանձնանում է իր ուրոյն առանձնաշնորհումով, որովհետեւ աշխարհում ապրող ժողովրդներից երեւի միակն է,  որ յստակ գիտի, թէ ո՛վ է իր գրերի գիւտարարը եւ թէ ո՛ր թւին է նա դրանք հնարել: Եւ այս առումով, տարւայ ընթացքում ո՛չ միայն մէկ կամ երկու անգամ, այլեւ երեք տարբեր առիթներով յիշում է եւ խոր երախտագիտական ոգով պանծացնում է Թարգմանչաց վարդապետների Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի յիշատակի օրը:

Այս ուրախ առիթով 16-րդ գեղեցիկ օղակն է, որ գալով աւելացաւ Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցու անւանակոչութիւնը յատկանշող ուխտագնացութեան թանկարժէք շղթային, որի առաջին օղակը կազմւեց 2001 թւին, քաջ տնօրինումովն ու կարգաւորումովը Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի: 

Թւականիս Հինգաբթի 17 յունիսի առաւօտեան ժամը 8:00-ին առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցու կողքից ուխտաւորների հանրակառքը ընթացք առաւ դէպի Արաք: Ուխտագնացութիւնը կազմակերպւած էր Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհրդներից կազմւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբի կողմից: Առաջնորդ Սրբազան Հօրը ընկերակցում էին առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար. Ս. եպս. Աշգարեանը, Արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանն ու Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը:

Առաւօտեան ժամը 10:30-ին Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցու բակում առաջնորդ Սրբազան Հայրը դիմաւորւեց եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան եւ կանանց միութեան անդամների կողմից եւ կատարեց աւանդական աղի ու հացի օրհնութիւնը, եւ ապա եկեղեցի մուտք գործելով՝ կատարեց նաեւ կանոնական աղօթքը: Առաջնորդ Սրբազան Հայրը մտերմիկ հանդիպում ունենացաւ Արաքցիների հետ եւ ապա իր ընկերակիցների եւ ուխտագնացութեան յատուկ երգեցիկ խմբի անդամների հետ միասին ճաշի հիւրը եղաւ տեղւոյն եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ատենապետ՝ պրն. Բաբգէն Աբրահամեանի:

Երեկոյեան ուխտաւորները մեկնեցին Արաքահայութեան այգին, որտեղ բնութեան գրկում շատ հաճելի պահեր անցկացրին, այնտեղ պատրաստելով նաեւ իրենց ընթրիքը: Այգուց վերադարձին գիշերւայ ժամը 10:30-ին ուխտաւորները Ս. Մեսրոպ եկեղեցում մասնակցեցին հսկումի եւ նախատօնակի արարողութեան, որը կատարւեց նախագահութեամբ Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի: Նախատօնակի արարողութեան աւարտին Սրբազան Հայրը իր քարոզում խօսեց Քրիստոսի աշխարհն փոխակերպելու հզօր առաքելութեան մասին, մի առաքելական պաշտօն, որը յանձնեց իր աշակերտներին, եւ որոնք իրենց մեծ ուսուցչին՝ Քրիստոսի օրինակին հետեւելով, իրենց կարգին յեղաշրջեցին ու փոխակերպեցին ամբողջ աշխարհն ու նրա ընթացքը: Նա ասաց, թէ այդ առաքելութեան կոչւած էր նաեւ Ս. Մեսրոպ Մաշտոցը, որ իր սրտում եռացող հաւատքի զօրութեամբ ու ազգի բարօրութեան ու գոյատեւման հանդէպ ունեցած բարձրագոյն նախանձախնդրութեան գիտակցութեամբը ամբողջապէս փոխակերպեց ու պայծառակերպեց Հայաստան աշխարհը, երբ աստւածատուր շնորհքով ու կարողութեամբ 404-405 թւին հնարեց Հայոց տառերը: Եւ ապա Ս. Սահակ Պարթեւ Հայրապետի ու մի խումբ նւիրեալ թարգմանիչ վարդապետ-աշակերտների համագործակցութեամբ իրենց անխոնջ, անկաշկանդ եւ աներեւակայելիօրէն հզօր թարգմանական աշխատանքով Հայու Ոսկեդարը կերտեցին: 

Նա ասաց նաեւ, թէ «Ահա այսօր Արաքի Ս. Մեսրոպ Մաշտոց անունը կրող եկեղեցում աշխարհի մէջ մի խումբ հայեր հաւաքւած ենք այստեղ՝ աղօթելու, մեր երախտագիտութիւնը յայտնելու Սուրբերին եւ Աստծուն փառաբանելու, որ այս զոյգ հսկայ սուրբերը իբրեւ երկնային պարգեւ ընծայեց հայ ժողովրդին, որպէսզի նրանց գործով ու աշխատանքով, մենք այսօր կարողանայինք աւելի քան 1600 տարիներ շարունակ ապրել, ստեղծագործել ու աղօթել որպէս հայ եւ իբրեւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցու զաւակներ»: Սրբազան հայրը մեծապէս գնահատեց ուխտաւորների մասնակցութիւնը այսօրւայ ուխտագնացութեանը, որը նւիրւած էր  մեր եկեղեցու ամենահարազատ եւ անզուգական զոյգին՝ Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի:

Յաջորդ  օր, ուրբաթ 18 յունիսի առաւօտեան ժամը 10:00-ին Արաքի Ս. Մեսրոպ եկեղեցում տեղի ունեցաւ Սրբոց Թարգմանչաց վարդապետների՝ Ս. Սահակի ու Ս. Մեսրոպի յիշատակին նւիրւած հանդիսաւոր պատարագը, որը մատուցեց Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առընթերակայութեամբ՝ Արժանապատիւ քահանայ հայրերի՝ յանձինս Տ. Կոմիտաս Ղարախանեանի եւ Տ. Գրիգորիս Ներսէսեանի:

Սոյն առաւօտ նախորդ օրւայ ուխտաւորների խմբին միացան նաեւ երկու այլ ուխտաւորական խմբեր, որոնք եկել էին Թեհրանից, մին՝ Ս. Թարգմանչաց եկեղեցու եկեղեցասէր կանանց միւթեան նախաձեռնութեամբ եւ միւսն էլ Թ.Հ.Թ. Քրիստոնէական Դաստիարակութեան Երիտասարդաց Յանձնախմբի եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր Միութեան միատեղ համգործակցութեամբ կազմակերպւած ուխտագնացութեան մասնակցող 35 երիտասարդ-երիտասարդուհիների:

Առաջնորդ Սրբազան Հայրը կիրակի օրւայ իր քարոզում անդրադառնալուց յետոյ Ս. Սահակի եւ Ս. Մեսրոպի հայ ժողովրդի կեանքում ու պատմութեան մէջ ունեցած եզակի, կենսական եւ ճակատագրական դերակատարութեան ու թողած անգնահատելի ժառանգին՝ ասաց. «Եթէ քրիստոնէութիւնը մի անգամ չորրորդ դարու սկիզբը պետական ընդունմամբ փոխակերպեց մեր ժողովրդի կեանքը, ապա գրերի գիւտով եւ Աստւածաշունչ Մատեանի թարգմանութեամբ մեր ժողովրդի կեանքը հիմնովին փոխւեց, որովհետեւ քրիստոնէութիւնը իրեն համար սկսեց դառնալ ամենօրեայ ապրում, իսկ Քրիստոսի ուսուցումներն էլ իր կեանքի անբաժան մի մասը դարձաւ...Ս. Մեսրոպն ու Ս. Սահակը քրիստոնէութիւնը ոչ միայն մեր կեանքում հայացրին ու ազգայնացրին, այլ մեզ տւեցին հոգեւոր այնպիսի մի հարստութիւն, որ դարերի ընթացքում ոչ ոք չկարողացաւ այն խլել մեզանից: Այդ հոգեւոր հարստութիւնը քրիստոնէական հաւատն էր, ինչպէս նաեւ՝ հայ մշակոյթն ու ոսկեղնիկ լեզուն, որ բանալին դարձաւ հայ մշակոյթին»:

Առաջնորդ Սրբազան Հայրը իր խօսքը ներկայ ուխտաւորներին ուղղելով՝ ասաց. «Հաւատացէք, որ այսօ՛ր էլ մենք կարող ենք մեր կեանքը կերպարանափոխել ու այլակերպել՝ ընդառաջ գնալով Աւետարանին ու մեր թարգմանիչ հայրերին...Թարգմանչաց վարդապետների յիշատակը տօնել նշանակում է ուխտել վերանորոգելու մեր քրիստոնէական պատկանելիութիւնը եւ հաւատարիմ մնալու Ս. Մեսրոպ Մաշտոցին եւ մեզ կտակ թողած նրա գործին, որպէսզի կարողանանք առաւելագոյն չափով աշխարհի ու ժողովրդների պանդէունում մեր ինքնորոյն տեղն ու դերը ունենալ»:

Նա նաեւ մեծ ուրախութեամբ ողջունեց բոլոր ուխտաւորներին եւ իր գնահատանքը յայտնեց Արաքի ժողովրդին եւ ի մասնաւորի տեղւոյն եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան եւ կանանց միութեան անդամներին օրւայ ուխտագնացութեան առնչւած գործերի դասաւորման եւ հիւրընկալման համար: Ս. Հաղորդութիւնըց յետոյ յաւարտ սուրբ եւ անմահ պատարագին, տեղի ունեցաւ նաեւ հոգեհանգստեան արարողութիւն: 

Օրւայ հոգեպարար արարողութիւնից յետոյ ուխտաւոր հաւատացեալները դպրոցի բակում հիւրասիրւեցին եւ մտերմիկ հանդիպում ունեցան Առաջնորդ Սրբազանի հետ եւ այնտեղ էլ ճաշեցին: Սրբազան Հայրը, հոգեւոր հայրերն ու երգեցիկ խմբի անդամները նարեկ սրահում տեղւոյն եկեղեցադպրոցական հոգաբարձութեան եւ կանաց միութեան անդամների հետ կէսօրւայ ճաշը կիսեցին: Արտասանւեցին բաժակաճառեր, կատարւեցին մաղթանքներ եւ հնչեցին խմբերգներ ու մեներգներ ինչպէս նաեւ շնորհաւորանքներ, որովհետեւ սոյն ուխտագնացութեան օրը նշանակալի էր յաւելեալ այն իմաստով նաեւ, որովհետեւ համընկնում էր Թեմիս բազմերախտ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի կուսակրօն քահանայ եւ աբեղայ օծման ու ձեռնադրութեան 48-րդ ամեակին:  Աւարտին Առաջնորդ Սրբազան Հայրը իր հայրական քաջալերական ու գօտեպնդիչ խօսքը փոխանցելուց յետոյ՝ կրկին անգամ գնահատեց Արաքի պատասխանատուներին իրենց տարած բծախնդիր եւ պատասխանատու աշխատանքին ու յանձն առած պարտականութեան համար, բոլորին մաղթելով աստւածային օրհնութիւն, յաջողութիւն եւ յարատեւելու հոգի:

Յետ միջօրէին Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի եւ Համալսարանական Միութեան համատեղ կազմակերպութեամբ ուխտագնացութեան մասնակցողները հանդիպեցին Առաջնորդ Սրբազանին, որ նախ մեծապէս գնահատեց իրենց մասնակցութիւնը եկեղեցական արարողութեան եւ ապա բացատրութիւններ տւեց նրանց, շրջանի երբեմնի հայաբնակ եւ այսօր հայաթափւած գիւղերի եւ նրանց եկեղեցիների եւ գերեզմանատների մասին:

Երեկոյեան, ուխտաւորները հոգեպէս գոհունակ եւ ուրախ ինչպէս նաեւ յագեցած օրւայ խորհրդով՝ Առաջնորդ Սրբազան Հօր «Պահպանիչ» եւ «Տէր ուղղեա զգնացս մեր ի ճանապարհս խաղաղութեան» աղօթքով ու մաղթանքով վերադարձան Թեհրան:  

Թ.Հ.Թ.  Ուխտագնացութեան Յանձնախումբ

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com