Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Սրբազան Հօր այցը Ազգային Դպրոցներ (4)

Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ազգային դպրոցների այցելութեան շարանի 2-րդ շաբաթն սկսւեց հոկտեմբերի 3-ից, այցելելով նախ՝ Էլպիս Ֆերահեան Մանկապարտէզ՝

 

Ապա՝ Ռոստոմ տղ. դպրոց՝

Եւ վերջում՝ Գոհար տղ. դպրոց:

Բոլոր դպրոցներում Սրբազան Հօրը դիմաւորեցին ծաղկեփնջով և աւանդական աղ ու հացով: 

Առաջնորդ Սրբազանը աղ ու հացն օրհնելուց յետոյ, մօտեցաւ աշակերտ-ուհիներին և բոլորը միասին աղօթեցին:  

Տէրունական աղօթքից յետոյ, դպրոցների տեցչուհի, փոխտեսչուհի և փոխտեսուչը, տեսչական և ուսուցչական կազմի կողմից բարի գալստեան խօսք ասացին Սրբազան Հօրը:

Այնուհետև մանկապարտէզի բալիկները իրենց խմբական գեղեցիկ երգերով, բարձր խանդավառութիւն առաջացրին բոլոր ներկաների սրտերում:

Ռոստոմ և Գոհար դպրոցների աշակերտները հանդէս եկան աշակերտական խօսքերով և ասմունքներով:

Ռոստոմ դպրոցում, Սրբազան Հայրը աշակերտոթեանը դիմած իր խօսքերում ասաց. «... ես քանի որ Ռոստոմ դպրոցի աշակերտներին շատ եմ սիրում, ուզում եմ որ դուք լաւ աշակերտներ լինէք:  Լաւ աշակերտ լինելն իմ համար 3 բան է նշանակում. Առաջին՝ դասերը լաւ սովորէք, յատկապէս Հայոց Լեզու, Կրօն, Հայոց Պատմութիւն և ընդհանրապէս բոլոր դասերը:  Երկրորդ՝ հնազանդ, հաւատարիմ և խօսք լսող լինէք և լսէք ձեր ուսուցիչներին, տեսուչին, ծնողներին և ընդհանրապէս բոլոր ձեր մեծերին:  Իսկ երրորդ՝ ձեր դպրոցը սիրէք, սիրել նշանակում է այն ինչ դպրոցում կայ ձերն է, հետևաբար պէտք է դրան լաւ նայէք ...»:

Առաջնորդ Սրբազանը, Գոհար դպրոցում իր հայրական արտայայտութիւնն սկսեց այսպէս՝ «Սիրելիներ, 2015-2016 ուսումնական տարեշրջանն սկսում ենք խաղաղ պայմաններում և Աստծու օրհնութեամբ, նաև մեր ծնողների ու դպրոցական կազմի համագործակցութեամբ և հովանաւորութեամբ:  Սա իրօք Աստւածային օրհնութիւն է և բարիք, որովհետև այս օրերին հազարաւոր պատանիներ և ձեր տարիքի աշակերտներ, զրկւել են և զրկւում են խաղաղօրէն իրենց ուսումնական տարեշրջանն սկսելուց և շարունակելուց. հետևաբար, մենք Աստծուն փառք տալու մեծ պատճառ ունենք ...»:

Սրբազան հայրը վերջում օրհնեց աշակերտներին և առողջութիւն ու յաջողութիւն մաղթեց բոլորին:

Հարկ է նշել, որ այցերի ընթացքին ներկայ էին Կրթական Խորհրդի ներկայացուցիչներ՝ տկն. Մելինէ Բադալը և պրն. Դաւիթ Մարգարեանը:

 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ