Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201607/2016071102
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201607/2016071102

ՀՈՎՒԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԵՒ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ՂԱՐԱՂԱՆ

Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան թեմիս երբեմնի հայաբնակ շրջանները տւած իր հովւական այցելութիւնների շարքին, ուրբաթ 8 Յուլիս 2016-ին ընկերակցութեամբ Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանի եւ Թեմական Խորհրդի ներկայացուցիչ պրն. Մինաս Աղանեանսի այցելեց Ղարաղանի երբեմնի հայաշատ եւ այժմ դժբախտաբար հայաթափւած շրջանի Ս. Սարգիս եկեղեցին։

Ղարաղանի շրջան մուտքին առաջնորդ Սրբազան հօր դիմաւորելու էին եկել Ղարաղանի Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհուրդն ու շրջանի ոստիկանութեան եւ ներքին ապահովական կառոյցի պատասխանատուները եւ Սրբազան հօր առաջնորդեցին Ս. Սարգիս եկեղեցին, որտեղ ուխտաւոր հաւատացեալների նկատառելի մի թիւ սպասում էին նրան։ Եկեղեցու մուտքին տեղի ունեցաւ աղ ու հացի աւանդական օրհնութիւնն ու մատաղի զենումը, որից յետոյ Սրբազան հայրը մի քիչ հանգստանալուց յետոյ մտաւ եկեղեցի։

Օրւայ պատարագիչն էր Արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանը, երգեցողութիւնը կատարում էր Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու դպրաց դասի մի խումբ անդամ-անդամուհիներ ղեկավարութեամբ տկն. Մելանիկ Մկրտչեանի։

՛՛Հայր մեր՛՛ ից առաջ Առաջնորդ Սրբազան հայրը օրւայ Աւետարանական հատւածի, որ խօսում էր խոնարհութեան եւ մանկան օրինակով խոնարհ լինելու մասին, մեկնութիւնը կատարելով բացատրեց թէ որքան անհրաժեշտ է ու կարեւոր խոնարհութեան ու համեստութեան առաքինութիւնը, որով հաւատացեալը կը կարողանայ քրիստոնէավայել կեանք վարել։ Իր քարոզի մի այլ բաժնում Սրբազան հայրը գնահատեց ուխտաւոր հաւատացեալների ներկայութիւնը եւ մաղթեց որ Ս. Հոգով զօրացած ու պայծառակերպւած վերադառնան իրենց տները։ Քարոզիչ Սրբազան հայրը գնահատեց նաեւ Արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեանն ու եկեղեցական խորհրդի անդամները, որոնք ամռան շրջանին պարբերաբար գալիս են Ղարաղան եւ եկեղեցու դուռը բաց են պահում։

Ս. պատարագից յետոյ Մամունիէ շրջանի կուսակալի տեղակալ պրն. Ղանաթին եւ կուսակալութեան պատասխանատուներ՝ պրն. ԼութՖի Ֆար, պրն. Հասսասի, պրն. Մուհամադզադէհ եւ ոստիկանութեան պատասխանատուներ յատուկ այցելութիւն տւին Առաջնորդ Սրբազան հօր եւ իր ընկերակիցներին։ Սրբազան հայրը սիրալիր ջերմութեամբ ողջունեց բոլորին, շնորհաւորեց նրանց Իտ Էլ Ֆիթրի առիթով եւ մեծապէս գնահատեց իրենց ազնիւ ու բարէացական վերաբերմունքը հայ գաղութի նկատմամբ։ ՛՛ Մենք Աստծուն փառք ենք տալիս, ասաց Սրբազան հայրը, որ ապրում ենք Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հեռու ահաբեկչական շարժումներից, շնորհիւ մեր ղեկավարութեան իմաստուն տնօրինումներին ՛՛։ Այնուհետ փոխ կուսակալը ինք եւս իր կարգին շնորհակալութիւն յայտնեց Առաջնորդ Սրբազանին իր խօսքերի համար եւ ասաց որ իրենք մեծապէս գնահատում են հայ համայնքը, որ յայտնի է իր հաւատարմութեամբ եւ կապւածութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութեան։

Այնուհետ եկեղեցական խորհուրդը յատուկ ճաշկերոյթով պատւեց Սրբազան հօրն ու իր ընկերակիցներին։ Ճաշի ընթացքին եղան արտայայտութիւններ եւ սրտի խօսքեր, ինչպէս նաեւ շնորհակալական խօսք Առաջնորդ Սրբազան հօր եւ Թեմական Խորհրդին, որոնք նման այցելութիւններով կենտրոնն ու շրջանները միմեանց հետ հաղորդակցութեան մէջ են պահում։

Ճաշից յետոյ Սրբազան հայրը իր ընկերակիցներով այցելեց ուխտաւորներին, որոնք յատուկ թուրով էին եկել Ղարաղան. Սրբազան հայրը գնահատեց իրենց մասնակցութիւնը սոյն ուխտագնացութեան եւ ապա շրջանի երկու ազգայիններին Համօ Մահմուդիի եւ Յափէթ Ղարադաղիի բնակարան-այգինները այցելելուց յետոյ երեկոյեան հրաժեշտ առնելով բոլորից վերադարձաւ Թեհրան իր պաշտօնատեղին։

 {gallery}201607/2016071102{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ