Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201607/2016071202
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201607/2016071202

Ա. Ա. Ահարոնեան Ազգային Մանկապարտէզի 2015-16 Տարեշրջանի Տարեկան զեկոյց

Անցան դպրոցական եռանդով լի ամիսները և այն էլ այնպէս արագ կարծես թէ դեռ երէկ էր որ մեր փոքրիկները թիթեռնիկների պէս գոյնզգոյն հագուստներով եռանդուն, աշխոյժ և ուրախ մուտք գործեցին «Ալմաստ և Անդռէ Ահարոնեան» մանկապարտէզ:

Առաջին օրերի յուզմունքը և երկմտանքը  շուտով փոխւեց ուրախ ծիծաղների և ինքնավստահութեան:  Մեր փոքրիկները շատ շուտ հասկացան, թէ իրենց դաստիարակների սիրալից գրկում կը գտնեն նոյնչափ ջերմութիւն և սփոփանք, ինչ հարազատ ընտանիքում և ահա ապացոյցը նրանց վերջին օրւայ յուզւած դէմքերն էր: Նրանք ափսոսանքով թողեցին իրեն հարազատ մանկապարտէզը և իրենց սիրելի դաստիարակներին որտեղ ամիսներ շարունակ ամէն օր ուրախ-ուրախ շտապում էին այնտեղ և մանկական խաղերի, զրոյցների, երգերի և զանազան աշխատանքների ընթացքին սովորում էին իրենց համատարիքների հետ յարաբերւելու և միասին աշխատելու գաղտնիքը: 

Այս տարի Ա.Ա.Ահարոնեան ազգային մանկապարտէզ մուտք են գործել 149 3-ից 5 տարեկան մանուկներ որոնք բաժանւել են 7 խմբակների: Մանկապարտէզի օղակի 4 խմբակների դաստիարակներն էին՝ Անէթ Մուշկանբարեանը, Արմանուշ Բաղդասարեանը , Ռուբինա Շահումեանը , Էռլին Աւետիսեանը, Անի Նարթինեանը, Օլգա Յակոբեանը, Ռիմա Յակոբեանը և Գայիանէ Մինայանը:

Իսկ նախակրթարանի 3 խմբակների ուսուցչուհիներն էին՝ Հերմինէ Նազարբէգեանը, Փօլետ Մուրադխանեանը, Լուսինէ Մահմուդեանը և Ստելլա Նազարեանը:

Երգի և երաժշտութեան ուսուցչուհին էր Արսինէ Յովհաննիսեանը իսկ պարի ու մարզանքի ուսուցչուհին էր Անի Ալլահվերդեանը:

Գրասենեակի աշխատանքների պատասխանատուն էր Ովսաննա Նազարեանը:

Մանկապարտէզի տեսչութեան պարտականութիւնները յանձնարարւել էր Անէթ Բաղդասարեանին:

Մանկապարտէզը լինելով մեր փոքրիկների հասարակական կեանքի մէջ մտնելու առաջին միջավայրը առիթ է ստեղծում նրանց համար ձեռք բերելու հասարակական և կենցաղային հմտութիւններ, նրանց մէջ զարգացնելով՝ ընկերասիրութիւն, համագործակցութիւն և կարգապահութիւն:

Մանկապարտէզների աշխատանքների նպատակն է ապահովել երեխաների  բազմակողմանի աճը: Այսու շաբաթական աշխատանքներին մաս են կազմում զրոյցներ, գծագրութիւն, թւաբանութեան  հասկացութիւնների ուսուցում, նկարչութիւն, ձեռքի աշխատանք, մարզանք, պար, երգ ու երաժշտութիւն:  Իսկ զանազան խաղերի միջոցով նրանց մէջ զարգանում է հասարակական և այլ հմտութիւններ: 

Սեպտեմբերի  26-ին տեղի ունեցաւ 2015-2016 ուսումնական տարեշրջանի տարեմուտը: Այդ օրը երեխաները  մանկապարտէզ այցելեցին իրենց ծնողների հետ:

Յաջորդ օրը երեխաների համար նախատեսւած էր անակնկալներ նաև  նկարչութեան և խաղի կրպակներ:

Սեպտեմբերի  30-ին Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս.Արք. Սարգսեանը տարեմուտի առիթով այցելեց Ալմաստ և Անդռէ Ահարոնեան ազգային մանկապարտէզ: Այցելութեան ներկայ էին նաև կրթական խորհրդի ներկայացուցիչները:

Սրբազան հօր յրահանգով դպրոցական տարեմուտի նոր տարւայ և Ս. Զատկական տօների առիթով բոլոր սաները հաղորդութիւն են ստացել Ս.Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում:  Շաբաթական աշխատանքներին զուգընթաց մանկապարտէզում իւրայատուկ կարևորութիւն Է տրւում երեխաների ազգային ու կրօնական դաստիարակութեան  և տօնւում են բոլոր տօները իրենց համապատասխան սովորութիւններով:

Հոկտեմբերի 4-ից մինչև  հոկտեմբերի 7 -ը մանկապարտէզում տօնւեց «Մանուկների շաբաթ»՝ մանուկների համաշխարհային օրւայ առիթով: Առաջին օրը բոլոր երեխաները իրենց  միասնական աշխատանքներով զարդարեցին մանկապարտէզի միջանցքը: Երկրորդ օրը երեխաները ստացան իրենց նւէրները որոնք պատրաստւել էին ուսուցիչների միջոցով: Երրորդ օրը երեխաները մասնակցեցին խնջոյքի  և բակում նախատեսւած աշխոյժ խաղերի: Վերջին օրը ուսուցիչների միջոցով ներկայացւեց «Կլորիկ գաթան» տիկնիկային թատրոնը:

Հոկտեմբերի 7 -ին Հայ մշակոյթի օրը նշւեց մանկապարտէզում և բոլոր երեխաները այդ օրը խորհրդանշող ձեռքիաշխատանքները իրենց հետ տուն տարեցին:

Այս տարի հայ մշակոյթի օրւայ առիթով կրթական խորհրդի կողմից գնահատագրեր յանձնւեց բոլոր ուսուցչուհիներին իրենց բոլորանւէր աշխատանքի համար: 

Նոյենբերին  «Ա»  տառի սովորելու ուրախ առիթով  նախակրթարանի խմբակների   համար կազմակերպւել էր    խնջոյք: Երեխաները ուրախ երգերով, պարերով և խաղերով տօնեցին իրենց առաջին քայլը դէպի այբուբենի աշխարհ:

Մանկապարտէզում տարբեր առիթներով բեմադրւել են տիկնիկային թատրոններ դաստիարակչական նիւթերով:

Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցան մանկապարտէզի ձմեռպապի դիմաւորման ներքին հանդիսութիւնները: Երեխաները ուրախ երգերով ու պարերով դիմաւորեցին ձմեռպապին և ստացան իրենց գեղեցիկ կապոցները:

Փետրւարի 14-ին, Տեառնընդառաջի տօնի առիթով մանկապարտէզի բակում վառւեց աւանդական կրակը և երեխաները դաստիարակների օգնութեամբ ցատկեցին կրակի վրայից: Նոյն առիթով  երեխաները ստացել են  ծնողակակ խորհրդի միջոցով պատրաստւած աղանձի կապոցները:

Բուն Բարեկենդան  և Վարդանանք

Փետրւարի    6, 7 և 8-ին  ճոխ տօնակատարութեամբ նշւեց Վարդանանքը և Բուն Բարեկենդանը ծնողների ներկայութեամբ:

Ծրագրի առաջին բաժնում կարճ բացատրութիւններ տրւեցին Վարդանանքի մասին և երեխաները երգեցին Վարդան Զօրավարի երգը ու արտասանեցին օրւան պատշաճ ոտանաւորներ: Ծրագիրը շարունակւեց խաղերով՝ դիմակախաղ, տարբեր հմտութիւններ զարգացնող մանկական  ռիթմիք խաղեր և խաղեր ծնողների մասնակցութեամբ:

Այս տարի, գեղարւեստական բաժնից յետոյ, նախակրթարանի ծնողների համար կազմակերպւել էին այլ խաղեր: Ծնողները իրենց երեխաների հետ միասին բաժանւեցին երեք խմբերի՝ աղցանի, դիմակի և դեսերի պատրաստելու խմբերի:

Այդ հաճելի պահերը վայելելով բոլորը խանդավառւած թողեցին մանկապարտէզը:

Փետրւարի 3-ից մինչև 10-ը կազմակերպւել էր նկարչութեան ցուցահանդէս Վարդանանքի նիւթով:

Ապրիլի  19-ին , տեղի ունեցաւ Ապրիլ 24-ի բիւրաւոր նահատակների յիշատակին նւիրւած ծաղկեմատոյցի ծրագիրը  Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում: 

Նոյն նիւթով  մանկապարտէզում պատրաստւել էր միասնական աշխատանք:

Համադպրոցական Խաղեր 

Այս տարի առաջին անգամը լինելով համադպրոցական խաղերի մէջ նկատի էր առնւել նաև 3-ից 6 տարեկան մանկապարտէզների երեխաների համար  խաղեր:

«Ա.Ա.Ահարոնեան» ազգային մանկապարտէզը ընդառաջելով կազմակերպիչ յանձնախմբի հրաւէրը 61 սաներով մասնակցեց սոյն խաղերին: Խաղերի փակումը տեղի ունեցաւ մարտի 4-ին և բոլոր մասնակիցներին յանձնւեց գնահատագրեր և շքանշաններ:

Առողջապահական

Կարևորելով երեխաների առողջապահական խնդիրները մանկապարտէզի բոլոր երեխաների ատամները ստուգման են ենթարկւել ատամնաբոյժ Դոկտ. Եստեր Բաղումեանի միջոցով:

Նոյեմբեր ամսին ուսուցիչների միջոցով կատարւեց երեխաների աչքի ծուլութեան (ամբլեօփի) ախտորոշում:   

Ծնողներ և մանկապարտէզ

Ծնողներին մանկապարտէզի աշխատանքներին ծանօթացնելու նպատակով  Նոյեմբեր և յունւար ամիսների  ընթացքին մանկապարտէզի և նախակրթարանի եօթ դասարանների ծնողները առիթ ունեցան այցելել մանկապարտէզ և մասնակցել դասարանային աշխատանքներին ու խաղերին : Ծնողները իրենց երեխաների հետ միասին նաև պատրաստեցին ձեռքի աշխատանքներ:

Կազմակերպւել են նաև դասախօսութիւններ դաստիարակչական նիւթերով:

Ձեռնարկներ

Մանկապարտէզի ծնողական խորհուրդը տարբեր առիթներով կազմակերպել էր հասոյթաբեր ձեռնարկներ որոնք են եղել՝ դաշտահանդէս, ճաշկերոյթ, նորտարւայ բազար , ձմեռպապի դիմաւորում 

Արարատ մարզաւանում,  տարազահանդէս բուն բարեկենդանի առիթով և «Փիցցա Փարթի» Սուքերեան սրահում :

Հ.Մ.Մ. «Նայիրի» Միութեան «Նայիրի» պարախմբի համագործակցութեամբ կազմակերպւել էր գեղարւեստականն ձեռնարկ: Ծրագրի մէջ ներառւած  էր պարեր և մանկապարտէզի արտադասարանային որֆի դասընթացների խմբերի ելոյթները:

Փետրւարի 25 -ին, ծնողների և մանկապարտէզի նւիրատուների մասնկցութեամբ կայացաւ մանկապարտէզի տարեկան ընթրիք-երեկոն, Արարատ մարզաւանի՝ Վաչիկ Ղարաբէգեան սրահում:

Մանկապարտէզի հայրիկների ֆուտբոլի խումբը մասնակցել է «Նւարդ Գուլբենգեան» դպրոցի միջոցով կազմակերպւած ֆուտբոլի մրցութիւններին:

Այս տարի ևս կազմակերպւել են արտադասարանային դասընթացներ երաժշտական խաղերի, լէգօյի և օրֆի բնագաւառներում:

Մայիսի 8-ին,  կազմակերպւել էր շնորհակալական թէյասեղան նախաճաշի հերթապահ և օժանդակ ծնողների համար:

Շրջագայութիւններ

Այս տարի  նախակրթարանի սաները այցելեցին Ֆարամուզ կենտրոնը, այնտեղ երեխաները մասնակցեցին նախատեսւած տարբեր կրպակների աշխատանքներին ինչպիսին էր՝ հեքիաթի,ցեխագործութեան, կենտրոնացման , անտառի և տիկնիկախաղի կրպակները:

Մայիսի 11-ին, կազմակերպւել էր զբօսանք Արարատ մարզաւանում:

Այդ օրը երեխաները վայելեցին գարնանային հաճելի օրը տարբեր խաղերով և ճոխ ուտելիքներով: Երեխաները նաև այցելեցին Ս. Խաչ մատուռը: Բոլոր երեխաները  խանդավառւած թողեցին Արարատ մարզաւանը իրենց հետ տանելով վառ յուշեր :

Մայիսի 15-ին, կապոյտ  , մանուշակագոյն և կանաչ խմբակները այցելեցին Դարաբադի  չորացրած կենդանիների թանգարանը և վայելեցին այնտեղի գարնանային բնութիւնը:

Այլ Աշխատանքներ

 Մանկապարտէզում Մայիս ամսւայ ընթացքին երեխաները ունեցան ցեխագործութեան և ազատ ջրաներկի միասնական աշխատանքներ:

Այս տարի նախակրթարանի սաների համար կազմակերպւեց համակարգչի հետ ծանօթացման աշխատանք:

Մայիսի 2-ին ճոխ խաղերով ու խնջոյքով նախակրթարանի սաները տօնեցին տառերի աւարտը:

Մայիսի 4-ին, համբարձման տօնի առիթով, մանկապարտէզում կազմակերպւել էր խնջոյք և այլ խաղեր: Երեխաների համար պատրաստւել էր ջանգիւլումներ որոնք պարունակում էին ժողովրդական ասացւածքներ և խրատական խօսքեր:

Հանդէսներ

Մանկապարտէզում տարւայ ընթացքին կազմակերպւում են երկու արտաքին հանդէսներ ձմեռային և տարեվերջի հանդէսներ:

Դեկտեմբերի 23, 24 և 25-ին  տեղի ունեցան մանկապարտէզի ձմեռային հանդէսները: 

Հանդէսները  սկսւեցին Ս. Ծնունդի պատկերի ներկայացումով , մանկապարտէզի սաների միջոցով: Առաջին բաժինը շարունակւեց մանկապարտէզի օղակի խմբակների ձմեռային և նորտարւայ նիւթերով ուրախ երգերով ու ոտանաւորներով, իսկ երկրորդ բաժնում նախակրթարանի սաները բեմադրեցին «Նոր տարի, ուրախ տարի» պարային պիեսը:

Մայիսի 22- ից մինչև 31-ը, եօթ գիշերներ տեղի ունեցան մանկապարտզի տարեվերջի հանդէսները որոնք բաղկացած էին երեք բաժիններից:

Մանկապարտէզի Վարդագոյն խմբակը իր հանդէսի առաջին բաժնում  ներկայացրեց երկու պարեր՝ «Մռութիկ» և «Սասնայ պար» և « Բարի նապաստակը» թատրոնը:

Մանուշակագոյն , Կապոյտ և կանաչ  խմբակները իրենց հանդէսի առաջին բաժնում ներկայացրեցին «Պապն ու Շաղգամը» պարային պիեսը: 

Նախակրթարանի Դեղին, Կարմիր և Նարնջագոյն  խմբակները ծրագրի առաջին բաժնում ներկայացրեցին երեք պարեր Զուռբա՝ յունական, Կազաչոկ՝ ռուսական և Զարթօնք՝ հայկական պարերը: Ապա «Հայաստանը մերն է» ոտանաւորների շարանով և ցոյցով աւարտւեց  հանդէսների առաջին բաժինը:

Հանդէսների երկրորդ բաժնում երեխաները բեմ են բարձրացել հարւածային նւագարանների ելոյթով,  որին յաջորդեց խմբական երգերն ու ոտանաւորները:

Նախակրթարանի սաները հանդէսի աւարտին ստացան իրենց հայերէնի վկայականները:

Յունիսի 1-ին, բոլոր երեխաները ստացան իրենց տարեկան աշխատանքների թղթապանակները:  Ծնողական խորհուրդը ևս կազմակերպել էր դաշտահանդէս և երեխաները ուրախ մթնոլորտում հրաժեշտ տւեցին իրենց դաստիարակներին, ընկերներին և հարազատ մանկապարտէզին: Նրանք այժմ թողնում են մանկապարտէզը իրենց հետ տանելով այնպիսի գիտելիքներ և հմտութիւններ որոնք իրենց պիտի առաջնորդեն դէպի նորանոր յաջողութիւններ:

Թող միշտ կանգուն մնան մեր կրթական օջախները յատկապէս մանկապարտէզները որտեղ ձևաւորւում են մեր փոքրիկների անհատական առանձնայատկութիւնները և հիմք է դրւում նրանց  հոգևոր կրօնական և ազգային դաստարակութեան:

Շնորհակալութիւն ենք յայտնում այս աստւածահաճոյ գործին իրենց մասնակցութիւնը ցուցաբերած բոլոր կազմերին՝ դաստիարակներին, ծնողական խորհրդին և  բարերար անհատներին և ծնողներին որոնք իրենց բարոյեական և նիւթական օժանդակութեամբ նեցուկ են հանդիսացել մեզ:

Յոյսով ենք « Ա.Ա.Ահարոնեան » մանկապարտէզը ինչպէս միւս ազգային մանկապարտէզները խրոխտ քայլերով կը շարունակի իր ընթացքը և երկար տարիներ կը ծառայի մեր փոքրիկների դաստիարակութեան գործին:

«Ա.Ա.Ահարոնեան» Ազգային Մանկապարտէզի փոխտեսչութիւն

 

{gallery}201607/2016071202{/gallery}

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ