×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201607/2016071601
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201607/2016071601

Զեկոյց՝ Թեհրանի հայոց ազգ. «Նայիրի-Սողոմոնեան» միջն. տղ. Դպրոցի

Մինչեւ սկսւէր 2015-2016 ուսումնական տարին առանձին աշխատում էին «Նայիրի» ուղեցոյց եւ «Ա. Սողոմոնեան» միջն. տղայոց դպրոցները, սակայն ուսումնական նոր տարեշրջանը զուգադիպեց Կրթադաստիարակչութեան նախարարութեան կողմից կրթական նոր համակարգի անցնելուն, ըստ որի ուսումնական շրջանը բաժանւեց երկու 6-ամեայ տարրական եւ միջնակարգ օղակների:

Այդիսկ պատճառով 2015 թ. օգոստոս ամսին նշանակւեց մէկ տեսուչ՝ երկու դպրոցների համար, իսկ նոյեմբերին երկու դպրոցների աշակերտները կենտրոնացան «Նայիրի» դպրոցի շէնքում եւ իր աշխատանքը սկսեց հայոց ազգային «Նայիրի-Սողոմոնեան» միջնակարգ դպրոցը:

Դպրոցն ունի երկու փոխտեսուչներ Վահիկ Սեֆեանը, ով 13 տարի է աշխատում է դպրոցում եւ Գասպար Ամիրխանեանը, ով 2015-2016 ուսումնական տարւայ սկզբից սկսել է իր աշխատանքը: Երկու դպրոցների ծնողական խորհուրդները ընտրւել են ուսումնական տարւայ սկզբում:

«Նայիրի» դպրոցի ծնողական խորհրդի կազմն է`

Ռուբիկ Ղարաբէգեան՝ նախագահ

Նորա Խեչումեան՝ փոխնախագահ

Արմիկ Դաւթեան՝ նիւթականի պատասխանատու

Մարգարիտ Գաբրիէլեան՝ քարտուղար

Ռուբինա Մկրտիչեան՝ մարզականի պատասխանատու

Վարդուհի Մարգարեան՝ մշակութային պատասխանատու

Ժանետ Խուդաբախշեան՝ օժանդակող

Քաթրին Աշուղեան՝ օժանդակող

Արաքսիա Աւագեան՝ օժանդակող

«Սողոմոնեան» դպրոցի ծնողական խորհրդի կազմն է`

Ջանէս Վարդանեան՝ նախագահ

Անդրէ Ղահրամանեան՝ փոխնախագահ

Այիդա Շահբանդարեան՝ քարտուղար

Խաչիկ Սուքիասեան՝ նիւթականի պատասխանատու

Ադրինէ Չհարմահալեան՝ բուֆէի պատասխանատու

Կարինէ Մովսիսեան՝ բուֆէի պատասխանատու

Վահիկ Աղաջանեան՝ մարզականի պատասխանատու

Մարգար Մարկոսեան՝ գոյքապահ

Դպրոցում հայերէն է դասաւանդում վաստակաւոր ուսուցիչ Նորվան Միքայէլեանը, ով երկար տարիների հայոց լեզւի ուսուցչական փորձ ունի: Նախահամալսարանական դասարաններում մաթեմատիկա է դասաւանդում Արմէն Հայրապետեանը, իսկ 2-րդ եւ 3-րդ ուսողական դասարաններում անգլերէն լեզու եւ ֆիզիկա է դասաւանդում Շահէն Բաբախանեանը, ովքեր համարւում են Թեհրանի լաւագոյն ուսուցիչներից:

Դպրոցում կրօն է դասաւանդում Տ. Սահակ Խոսրովեանը:

Դպրոցն ունի 140 աշակերտ, որոնք սովորում են միջնակարգի Ա եւ Բ օղակներում:

Անցնող ուսումնական տարում 3-րդ ուսողական միջնակարգ դասարանի աշակերտ Հեմօ Պօղոսեանը 19.75 միջինով առաջին աշակերտ է հանդիսացել Թեհրանի 8-րդ շրջանում:

Դպրոցում կազմակերպւած մի շարք ձեռնարկներ`

- Թէյասեղան՝ ի գնահատում բուֆէում աշխատող մայրերի

- Դպրոցի բուֆէում ամբողջ տարին օժանդակող մայրերին գնահատելու նպատակով ծնողական խորհրդի կողմից երկուշաբթի, մայիսի 9-ի երեկոյեան, դպրոցի բակում կազմակերպւել էր թէյասեղան:

Ծրագրի սկզբում դպրոցի ծնողական խորհրդի անունից շնորհակալական խօսք ասաց Արմիկ Դաւթեանը, ապա ներկայ մայրերին մատակարարւեց թէյ եւ սուրճ:

Ծրագրի ընթացքում դպրոցի փոխտեսչութեան կողմից եւս գնահատանքի եւ շնորհակալական խօսք ուղղւեց ներկայ մայրերին՝ Գասպար Ամիրխանեանի միջոցով:

Ծրագիրը շարունակւեց ուրախ մթնոլորտում:

Օրինակելի աշակերտ եւ ծնող

Դպրոցիս 8-րդ դասարանի աշակերտ Թադէ Ասատրեանը այս ուսումնական տարւայ նախօրէին առողջութեան լուրջ խնդիր ունենալու պատճառով անկարող էր դպրոց գալ:

Ուսումնական տարեմուտին (23 սեպտ. 2015-1 մեհր) Թադէն դպրոց էր եկել իր հայրիկի պրն. Վահէի հետ: Ու թէպէտ բուժման փուլում գտնւելու պատճառով դրանից յետոյ չկարողացաւ դպրոց գալ, բայց տնում հոգատար ծնողների ջանքերով պարապեց իր դասերը եւ մասնակցեց քննութիւններին:

Կատարեալ առողջութիւն ենք մաղթում սիրելի Թադէին:

Մարզական

Դպրոցի Ա օղակի բասկետբոլի խումբը մասնակցել է 8-րդ շրջանի մրցութիւններին եւ գրաւել է 2-րդ տեղը: Խմբի աւագ Միքիա Աւետեանը ընտրւել է Իրանի պատանեկան բասկետբոլի հաւաքականի անդամ:

Նոյն խումբը համադպրոցական խաղերում եւս 2-րդ է հանդիսացել: Բասկետբոլի խմբի անդամներն են՝

Միքիա Աւետեան

Թէդւիկ Մարութեան

Դէյւիդ Քեշիշեան

Արքա Մահմուդեան

Արմօ Տէր-Մկրտչեան

Սիսիան Մովսիսեան

Իւնա Ղարաբէգեան

Դպրոցի Բ օղակի բասկետբոլի խումբը եւս 3-րդ տեղն է գրաւել 8-րդ շրջանի մրցութիւններում. խմբի անդամներն են՝

Լեմուէլ Շահբազեան

Ռադնի Վարդանեան

Արգին Ղուրչեան

Էմմանուէլ Իսկանդարեան

Վեդի Մարտիրոսեան

Սասուն Աւետեան

Ժայռամագլցում

Ժայռամագլցման բաժնում դպրոցիս 9-րդ դասարանի աշակերտ Շանթ Իսաղուլեանը առաջին տեղը գրաւեց Համադպրոցական խաղերում: Իսկ Իրանի ժայռամագլցման ֆեդերացիայի կազմակերպած մրցութիւններին մասնակցելով՝ Հ. Մ. «Սիփան» միութեան խմբի կազմում՝ առաջին տեղը գրաւելով Շանթ Իսաղուլեանը եւս ընտրւել է Իրանի ժայռամագլցման պատանեկան բաժնի հաւաքականի անդամ:

Թեթեւ ատլետ

Համադպրոցական խաղերի թեթեւ ատլետի բաժնում եւս դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արքա Մահմուդեանը 200 մետր վազքում գրաւեց երկրորդ տեղը:

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կազմակերպած Մշակութային փառատօնի մասնակիցներ

Միջնակարգ դպրոցների Ա օղակի բաժնում փառատօնի տարբեր բաժիններում մասնակցեցին դպրոցիս 7-րդ եւ 9-րդ դասարանի աշակերտները, ովքեր գրանցեցին հետեւեալ արդիւնքները.

Էստրադային նւագարաններ՝

- Օրբէլ Սարգսեան՝ 7-րդ դաս., գերազանց (դրամզ)

- Թէդւիկ Մարութեան՝ 9-րդ դաս., գերազանց (գիթառ)

- Շանթ Իսաղուլեան՝ 9-րդ դաս., գերազանց (գիթառ)

Դասական նւագարան՝

- Արէն Խաչատրեան՝ 7-րդ դաս., շատ լաւ (դաշնամուր)

Հոգեւոր զրոյց-հանդիպում

2016 թ. ապրիլի 10-ին դպրոցի սրահում տեղի ունեցաւ հոգեւոր զրոյց աշակերտութեան եւ Թ. Հ. Թ. առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանի միջեւ, որտեղ մասնակցեցին շուրջ 70 աշակերտներ տարբեր բնոյթի հարցեր ուղղելով Սրբազան Հօրը եւ ստացան բաւարար պատասախաններ:

Հանդիպումից յետոյ Սրբազան Հայրը բարձր գնահատելով աշխատանքները, իր գոհունակութիւնը յայտնեց հանդիպումից:

Ապրիլ 24-ի ծրագրեր

- Ապրիլ ամսւայ սկզբից դպրոցի աշակերտութեան ամենօրեայ աղօթքից առաջ փոխտեսչութեան կողմից բացատրութիւններ էր տրւում Մեծ Եղեռնի մասին, իսկ ապրիլի 2-ից սկսած ամէն օր աշակերտներին էր փոխանցւում լուրեր Արցախում տիրող իրավիճակի մասին:

- Դպրոցի Ա եւ Բ օղակի բոլոր աշակերտները մասնակցեցին «Արարատ» մարզաւանում միջնաՍկարգ դպրոցների համար Կրթական խորհրդի մշակութային յանձնախմբի կողմից կազմակերպւած ձեռնարկին:

Իսկ դպրոցի Բ օղակի աշակերտներից 30-ը մասնակցեցին Արցախի զօրակցութեան ի խնդիր «Արարատ» մարզաւանում կայացած երիտասարդական հաւաքին:

- Ապրիլ 24-ի առիթով աշակերտների կողմից պատրաստւեցին պատի թերթեր եւ Ծիծեռնակաբերդի մակետը, որը ցուցադրութեան դրւեց դպրոցում:

- Պատի թեթրի հեղինակներն էին՝

Գէորգ Դարաբիդեան՝ 9-րդ դաս.

Սիսիան Մովսիսեան՝ 9-րդ դաս.

Քեւին Մարգարեան՝ 9-րդ դաս.

Թէդւիկ Մարութեան՝ 9-րդ դաս.

Ադէն Ծատուրեան՝ 8-րդ դաս.

Օրբէլ Սարգսեան՝ 7-րդ դաս.

Անդրու Քեշիշեան՝ 7-րդ դաս.

- Իսկ դպրոցի հետեւեալ աշակերտները իրենց լուման ներդրեցին Համազգային զօրակցութեան աշխատանքներին:

Էրիկ Օրուջեան, Էմին Մանգասարեան՝ 8-րդ դաս.

Մենուա Մովսիսեան, Դրանիկ Սինանի՝ Բ միջն.

Դերիկ Գրիգորեան՝ Գ միջն.

- Յիշում եմ եւ պահանջում մրցոյթ

Դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներ Արէն Խաչատրեանը, Ռոնի Շահիջանեանը եւ Կարապետ Վարդումեանը, մասնակցեցին Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից կազմակերպւած «Յիշում եմ եւ պահանջում» ընդհ. գիտելիքների մրցոյթին եւ գրաւեցին 5-րդ տեղը:

 Համբարձման տօնակատարութիւն

Երկուշաբթի, մայիսի 9-ին, «Նայիրի-Սողոմոնեան» տղ. միջն. դպրոցի առաջին օղակի ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ դպրոցի բակում տեղի ունեցաւ Համբարձման տօնակատարութիւն:

Դպրոցի 7-րդ, 8-րդ եւ 9-րդ դասարանի աշակերտները կէսօրւայ ժամին իրենց հետ բերած ուտեստեղէնը դասաւորելով դպրոցի բակում, խումբ-խումբ նստած վայելեցին ուտեստներն ու օշարակները:

Ծրագրի յաջորդ բաժնում դպրոցի ծնողական խորհրդի կողմից աշակերտները հիւրասիրւեցին ճաշով (փլաւ եւ հաւի խորոված), ապա ուրախ մթնոլորտում հաւաքելով եւ մաքրելով դպրոցի բակը՝ վերադարձան տուն:

Սոյն ծրագիրը վերահսկում էին դպրոցի փոխտեսուչները եւ ծնողական խորհրդի անդամները, որոնք սկզբում բացատրութիւններ ներկայացրին աշակերտներին՝ օրւայ խորհրդի վերաբերեալ:

Հարկ է նշել, որ ազգային-կրօնական տօները՝ ինչպէս Նոր տարին, Միջինքը, Վարդանանքը, Մայիսի 9-ը եւ Մայիսի 28-ը եւս նշւել են դպրոցում աշակերտութեան կողմից, որտեղ օրւան պատշաճ բացատրութիւններ են տրւել փոխտեսչութեան միջոցով, իսկ որոշ տօներին աշակերտները հիւրասիրւել են ծնողական խորհրդի կողմից պատրաստւած թխւածքներով:

Շնրհաւորանք

Դպրոցիս տեսչութեան, ծնողական խորհրդի եւ աշակերտութեան անունից, ի սրտէ շնորհաւորում ենք դպրոցիս 9-րդ դասարանի աշակերտներ Շանթ Իսաղուլեանին եւ Միքիա Աւետեանին, հերթաբար՝ ժայռամագլցման եւ բասկետբոլի հաւաքականներում ընտրւելու առիթով:

«Նայիրի-Սողոմոնեան» տղ. միջն. դպրոցի պաշտպանութեան դասընթացներ՝ 9-րդ դասարանի աշակերտութեան համար

Երեքշաբթի, մայիսի 10-ին դպրոցի սրահում տեղի ունեցաւ 9-րդ դասարանցիների պաշտպանութեան կիրառական աշխատանքը, որի ընթացքում աշակերտները գործնականապէս ծանօթացան զէնքի կիրառման մանրամասնութիւններին:

Դասի ուսուցման համար դպրոց էին ներկայացել 8-րդ ուսումնադաստիարակչական շրջանի բասիջի համապատասխան ներկայացուցիչները, իրենց հետ ունենալով Կալաշնիկով հարզէններ:

Դասի սկզբում նախ դպրոցի տեսուչը ներկայացրեց հիւրերին, դասուսոյցը մանրամասն բացատրութիւններ տւեց պաշտպանութեան անհրաժեշտութեան եւ նրա տարբեր ձեւերին տիրապետելու կարեւորութեան մասին: Խօսեց տարբեր զէնքերի եւ նրանց կիրառման մեթոդների ու ձեւերի մասին, ապա ներկայացրեց իր հետ բերած զէնքերը, տեղեկութիւններ փոխանցելով դրանց վերաբերեալ: Դասի յաջորդ բաժնում աշակերտները հնարաւորութիւն ստացան մէկ առ մէկ բացել- փակել հրազէնները:

Ընդհանուր առմամբ աշակերտները դասին հետեւեցին մեծ հետաքրքրութեամբ եւ իրենց հարցումներով շահեցին դասուսոյցի գոհունակութիւնը, ով այդ մասին առանձին արտայայտւեց դպրոցի գրասենեակում կայացած հանդիպման ընթացքում: Հարկ է նշել, որ պաշտպանութեան դասը տեղ է գտել 9-րդ դասարանցիների տարեկան ծրագրում:

 

«Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի փոխտեսչութիւն

 {gallery}201607/2016071601{/gallery}