Ցաւակցական Նամակ Ֆրանսիայի Դեսպանին

Ի լուր Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաւոր արարքին, որին զոհ գնացին 84 անմեղներ և աւելի քան 200 վիրաւորներ, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը յատուկ ցաւակցական նամակ գրեց Իրանում հաւատարմագրւած Ֆրանսիայի դեսպանին, իրեն փոխանցելով իր և հայ համայնքի վշտակցութիւնը և զօրակցութիւնը:

«Ահաբեկչութիւնը, անընդունելի արարք է և մերժելի բոլոր կրօններից» - հաստատեց Առաջնորդ Սրբազան Հայրը, դատապարտելով Նիս քաղաքում տեղի ունեցածը: