Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Զեկոյց «Մարիամ» տղայոց դպրոց 2015-16

2015-16 ուսումնական տարեշրջանին՝ լրացաւ «Մարիամ կրթական հաստատութեան» 78-ամեակն, որին հովանաւորում էր «Հայ Կաթողիկէ եկեղեցու», ինչու չէ  նաև երկու քոյր Մարիետ Թադէոսեան և քոյր Ռեբեկա Աֆշարեանի  ղեկավարութեամբ, որոնք ոչ մի ճիգ ու ջանք չեն խնայում մեր մատաղ սերունդի ուսման բաելաւման համար:

Մարիամ կրթական հաստատութիւնը յեղափոխութիւնից  յետոյ դարձաւ օրիորդաց և տղայոց բաժիններ և ունի առանձին ուսումնական անձնակազմեր:

Դպրոցի 2015-16 ուսումնական տարեշրջանում՝ տեսուչն է Պրն. Համիդ Ռեզա Քիանին, որ ունի աւելի քան 30 տարի անցեալ՝ ուսումնական ասպարէզում և  8 տարի է պաշտօնավարում է որպէս դպրոցի տեսուչ և այս տարիների ընթացքում իր համագործակցութիւնն է ցուցաբերել ծնողական խորհուրդների հետ:

Մարիամ դպրոցում դասաւանդւում է երեք ուսման օղակներ՝ «Տարրական, Ա միջնակարգ և Բ միջնակարգ» և ունի շուրջ 140  աշակերտներ:

Դպրոցի փոխտեսուչն է Պրն. Անդրանիկ Իպրանոսեանը, որ ունի 16 տարւայ անցեալ կրթական ասպարէզում, որպէս դաստիարակ, ուսուցիչ և 5 տարի է որ պաշտօնավարում է որպէս «Մարիամ» տղայոց բաժնի փոխտեսուչ:

Դպրոցի Հայոց լեզւի և հայ պաշտօնեաների անձնակազմն է՝

1. Տկն. Մադլէն Ալլահվերդեան, ունենալով 23 տարի անցեալ, դասաւանդում է Գ,Դ, Ե,Զ դասարանների հայոց լեզւի առարկաները, նաև դպրոցի գրադարանի պատասխանատուն է:

2. Տկն. Արմենուհի Սինանեանը, ունենալով 13 տարի անցեալ, դասաւանդում է Ա և Բ  դասարանների հայոց լեզւի և կրօնի առարկաները:

3. Տկն. Նարինէ  Իսախանեանը, ունենալով 21 տարւայ անցեալ, դասաւանդում  է Ա և Բ միջնակարգ օղակների լրիւ հայոց լեզւի առարկաները:

4. Կրօնական դասընթացներ և գիտելիքները լաւ փոխանցելու նպատակով լրիւ կրօնի դասաժամերը դասաւանդւում են քոյր Մարիետ, քոյր Ռեբեկա և Տէր Արիստակէս Քահանայի միջոցով, որպէսզի աշակերտները լաւ տպաւորւեն կրօնական տօների և արարողութիւնների վերաբերեալ, այդ պատճառով մի շարք դասարաններ կատարւում են դպրոցին կից Ս. Յովսէփ եկեղեցում:

5. Մարզանքի ուսուցիչն է Տկն. Առլետ Իսկանդարեան՝ «տար. Օղակում»:

6. Միջնակարգի Բ օղակի ֆիզիկայի դասատուն է՝ Արիս  Շահբազեանը:

7. Համակարգչի աշխատանքների պատասխանատուն է Արմինէ Մարգարեանը:

8. Հաշւապահութեան պատասխանատուն է՝ Լալա Մինասեանը 

9. Դպրոցի աշխատաւորն է Տկն. Էմմա Խաչատրեանը:

2015-16 ուսումնական Հոկտեմբեր ամսում՝ ծնողների միջոցով ընտրւեց ուսումնական տարեշրջանի ծնողական խորհուրդը՝ հետևեալ կարգով:

1. Տկն. Անետ Ազատխանեան՝ Նախագահ 

2. Տկն. Անետ Բաբախանեան՝ Փոխ նախագահ 

3. Տկն. Առլետ Մատթէոսեան՝ Քարտուղար

4. Տկն. Ալենուշ Ղարախանեան՝ Նիւթականի պատ.

5. Տկն. Կարինէ Մարգարեան՝ Մշակոյթի պատ.

6. Տկն. Առլետ Իսկանդարեան՝ Մարզական պատ.

7. Տկն. Քարմէն Յակոբեան՝ Բուֆէի պատ.

Սոյն խորհուրդը միշտ եղել է տեսչութեան կողքին և յանձնարարած բոլոր աշխատանքները կատարել են լաւագոյն կերպով:

Ծնողական խորհրդի կողմից կազմակերպւած և գործադրւած աշխատանքներից են եղել՝

1. Նշւել է հանդիսաւոր կերպով առաջին դասարանցիների մուտքը դպրոցում:

2. Տօնւել են մանուկների պաշտպանութեան և համաշխահային օրը:

3. Տօնւել են Ս. Թարգմանչաց տօնի և մշակոյթի օրւայ առիթով կազմակերպւած միջոցառումը, աշակերտութեան միջոցով, դպրոցի բակում և նոյն օրը գնահատւել է հայ ուսուցչական կազմը:

4. Նոյեմբերին, դպրոցում կազմակերպւել են դպրոցական մարզական օլիմպիադային խաղեր տարբեր մարզաձևերում և այս խաղերը եղել են դասարանների միջև և գնահատւել են յաղթող խմբերը նւէրներով:

5. Նոյնպէս մարզիկ աշակերտները մասնակցել են 3-րդ շրջանի կրթադաստիարակչութեան կողմից կազմակերպւած մարզական տարբեր մրցութիւններնին՝ ֆութբոլ, բասկետբոլ, շախմատ, լող և սկէյթ մարզաձևերում և գրաւել են տարբեր յաղթանակներ և սոյն մրցոյթների դպրոցի լաւագոյնները ընտրւել են շրջանի Թեհրանի խմբերի համար:

Դպրոցի փոխտեսուչի, հայ ուսուցչական կազմի և ծնողական խորհրդի միատեղ համագործակցութեամբ և աշակետների միջոցով տօնել են բոլոր ազգային և կրօնական տօները՝

• Տօնւել է նոր Տարւայ հանդէսը և ձմեռ պապիկի դիմաւորումը, դպրոցի բոլոր աշակերտութեան համար և յանձնւել են մրգի կապոցներ և բացիկներ, նաև կազմակերպւել է ուրախ ժամանց, 6-12 տարեկան աշակերտութեան համար, մի համեստ հանդէս դպրոցի սրահում:

• Նշւել է Վարդանանց տօնը ուսուցչական կազմի համագործակցութեամբ աշակերտների միջոցով և նոյնպէս պատրաստւել է պատի թերթ և գրութիւններ տօնի վերաբերեալ և դպրոցի կողմից պատրաստւած բացիկներ են բաժանւել աշակերտութեան մէջ:

• Տօնւել է Տեառնընդառաջը և վառւել է աւանդական կրակ և աշակերտներն ստացել են կապոցներ և հիւրասիրւել են աւանդական ուտեստներով:

• Նշւել է Բուն Բարեկենդանը և միջինքը դպրոցի բակում:

• Դպրոցի աշակերտները մասնակցել են կրթական խորհրդի կողմից կազմակերպւած երգի, ասմունքի և երաժշտական փառատօնին և նաև գիտելիքների մրցութիւններին:

• Դպրոցի Բ միջնակարգ օղակի ընտրւած աշակերտները մասնակցել են Հ.Հ.Ը. միութեան կազմակերպւած Քիմիայի օլիմպիադային մրցոյթին:

• Երկսեռ արշաւներին մասնակցել են դպրոցիս վեցերրորդ և Ա. և Բ. Միջնակարգի օղակի աշակերտները որ կազմակերպւել էր Արարատ Մարզաւանում:

• Ունեցել ենք դպրոցից դուրս ծրագրեր, այցելութիւններ և արշաւներ որոնցից են կրկէս և սքուաշի մրցական կենտրոնը տարրական օղակի աշակերտութեան համար, Թոչալի ճոպանուղի և ջրաշխարհ միջնակարգ օղակի համար:

• Դպրոցի աշակերտները մասնակցել են 3-րդ շրջանի կրթադաստիարակչականի կողմից կազմակերպւած գիտական և ձեռքի աշխատանքների և «փոքրիկ բանաստեղծ» նախագծին, որին դպրոցի վեցերրորդ դասարանի աշակերտ՝ Էրիկ Հայրապետեան նախ 3-րդ շրջանում և ապա նահանգի մասշտապում՝ ընտրւել է գերազանցիկների շարանին և Թեհրանի կենտրոնական յանձնախմբի կողմից ստացել է համապատասխան վկայագիր և նաև պարգևատրւել նւէրներով:

• Ծնողական խորհուրդը վերահասու է եղել դպրոցի բոլոր շինարարական աշխատանքներին և այս տարի դպրոցը օժտւել է ապահովութեան տեսախցիկներով:

• Տարւայ ընթացքում ունեցել ենք աշակերտութեան համար բժշկական և առողջապահական ստուգումների դասարաններ՝ մասնագէտ բժիշկների միջոցով:

• Դպրոցը կազմակերպել է երեք դասախօսութիւններ հոգեբանի և մասնագէտների միջոցով ծնողների համար որպէսզի մանկավարժական գիտելիքներ փոխնցւեն:

• Տեսչութեան կողմից տեղի է ունեցել 2 ընդհանուր և ամսական դասարանային ժողովներ ծնողների հետ:

• Կազմակերպել ենք ընդհանուր հանդէս մարտ ամսում որպէսզի գնահատել ուսումնական, փառատօնի, գիտելիքների և մարզական ասպարէզում մասնակցող աշակերտներին:

• Դպրոցի աշակերտութիւնը ակտիւ մասնակցութիւն են ունեցել 40-րդ շրջանի համադպրոցական խաղերին, 30 մարզիկներով՝ ֆութբոլ, բասկետբոլ, Շախմատ, մարմնամարզութիւն և թեթևատլետ մարզաձևերում և ունեցել են յաջողութիւններ:

Ծնողական խորհուրդը այս բոլոր ծրագրերը իրականացնելու համար պէտք է ունենար հասոյթաբեր ձեռնակներ, որոնցից ամենակարևորը կարելի է նշել տարեկան ուրախ երեկոն, որ տեղի է ունեցել փետրւար ամսում և այդ ձեռնարկին մասնակցել և օժանդակել են մեր յարգելի ծնողները և հիւրերը: Ծրագիրը գնահատւել է մասնակցողների կողմից և հարկ է նշել որ «Մարիամ կրթական հաստատութեան» աշխատանքները եղել են ի նպաստ դպրոցի աշակերտների կրթամակարդակի աճման և հայեցի դաստիարակութեանը:

• Տօնւել է մայրերի օրը և օրւայ առիթով գնահատւել են օժանդակ մայրերը:

• Նշւել են ծաղկազարդ և Զատկւայ տօները և կազմակերպւել է դաշտահանդէս դպրոցի բակում:

• Տօնւել է Մայիս 1-ը հայրիկների մասնակցութեամբ:

• Մասնակցել ենք Մեծ Եղեռնին կապւող բոլոր ծրագրերին:

• Նշւել է Համբարձման տօնը աշակերտութեան համար դպրոցում:

• Կազմակերպւել է տարեվերջի աւարտական հանդէս՝ վեցերրորդ և Գ միջնակարգ օղակի աշակերտութեան համար: Աշակերտները գնահատւել են վկայականով և նւէրներով, մաղթելով իրենց ապագայում ունենալ լաւագոյն յաջողութիւններ,կեանքի բոլոր ասպարէզներում:

• Ինչպէս ամէն տարի, այս տարի ևս ունեցել ենք երկօրեայ բանակում Ա և Բ միջնակարգ օղակի աշակերտութեան համար:

• Ապրիլ ամսում դպրոցի ընտրւած աշակերտները մասնակցեցին Քրիստոնէական յանձնախմբի կազմակերպւած նկարչութեան, Սաղմոսի և զրոյց հանդիպման նախագծին:

• Դպրոցի տարրական օղշակի աշակերտները մասնակցել են Չհարմահալ միութեան ասմունքի մրցութեան:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ