Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201607/2016072601
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201607/2016072601

Հայոց Ազգային «Արարատ» Դպրոցը նորոգւում է

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապի ներկայացուցիչն այցելել է «Արարատ» դպրոց և սոյն դպրոցում կատարւող նորոգութիւնների վերաբերեալ զրուցել դպրոցի ծնողական խորհրդի ատենապետ՝ տկն. Շաքէ Նազարբեգեանի և փոխատենապետ՝ պրն. Ալֆրեդ Քեշիշեանի հետ: Ստորև ներկայացնում ենք սոյն զրոյցի համառոտ զեկոյցը:

Այս տարի լրացաւ «Արարատ» Օրդ. Դպրոցի 60-ամեակը: Այս առիթով ծնողական խորհուրդը որոշեց նորոգութիւններ կատարել դպրոցում: Ծրագիրը ներկայացւեց Կրթական Խորհրդին, ապա Թ.Հ.Թեմի Թեմական Խորհրդին: Ծրագիրը վաւերացնելուց յետոյ, Շինարարական Մարմնի օժանդակութեամբ աշխատանքն սկսւեց: 

Դպրոցի ծնողական խորհրդի 2 տարւայ հասոյթաբեր ծրագրերից հաւաքւած գումարը յատկացւելու է այս նրոգութիւններին: Թեմական Խորհուրդը ևս յատուկ բիւդջէ է տրամադրել այս աշխատանքների համար, որ պակաս բերելու պարագային, ծնողական խորհուրդը կօգտւի սոյն բիւդջէից:

Աշխատանքները լինելու են՝

- Փոխել պատերի փայտէ շրիշակները (قرنیز)

- Փոխւելու են դասարանների և սենեակների դռները. միայն մի դուռ որպէս հին դռներից յիշատակ կը մնայ դպրոցում

- Կը ներկւեն դպրոցի բոլոր պատերը 

- Նոր Սալինկներով կը պատւի ընդհանուր յատակը 

- Կը վերցւեն դասարանների աւելորդ պատուհանները և կը նորոգւեն հին պատուհանները

Բացի դպրոցի ներքին նորոգութիւններից, դպրոցի բակի և դրսի պատերն էլ պէտք է նորոգւեն:  Ըստ Կրթական Խորհրդի և շրջանի քաղաքապետարանի պայմանաւորւածութեան, բակի և փողոցի պատերի ներկելու նաև բակի ասֆալտապատման աշխատանքները կը կատարւեն քաղաքապետարանի միջոցով:

Վերջում պէտք է նշենք, որ Հայոց Ազգային «Արարատ» օր. դպրոցի ծնողական խորհուրդի անդամները ամէն օր հետևում են դպրոցի նորոգութիւնների աշխատանքներին:

Ուզում ենք շնորհակալութիւն յայտնել նաև դպրոցի բոլոր ծնողներին իրենց օժանդակութիւնների համար: Հարկ է նշել, որ ծնողները նւիրատւութիւն կատարելիս, առանց տեղեակ լինելու ծնողական խորհրդի նորոգութիւնների վերաբերեալ  մտադրութիւններից, յոյս էին յայտնում, որ գումարը կօգտագործւի դպրոցի նորոգութիւնների համար: Յուսանք, սոյն նորոգութիւններով կիրականացւեն իրենց բարի ցանկութիւնները:

{gallery}201607/2016072601{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ