×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201607/2016073101
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201607/2016073101

Ասմունքի Մրցութեան մասնակցող աշակերտները մեկնեցին Շուշի

Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Նախարարութեան և Շուշիի Անի Փլազա հիւրանոցի միասնական ջանքերով արդէն 5-րդ տարին է ինչ կազմակերպւում է «Ասմունքի Մրցութիւն» Արցախի արծւաբոյն Շուշիում, որին իրենց մասնակցութիւնն են բերում նաև Թեհրանահայ աշակերտները:

Թ. Հ. Թ. Կրթական Խորհուրդը, նոյն խորհրդի մշակութային յանձնախմբի օժանդակութեամբ, ամէն տարի գերազանց և լաւագոյն նիշ ստացած աշակերտներին, որպէս քաջալերանք, ուղարկում է այդ մշակութային փառատօնի մրցոյթներին:

Շուշիում կայանալիք ասմունքի մրցութեանն այս տարի մասնակցում են Թեհրանահայ 22 աշակերտ-ուհիներ, 7 ծնողների նաև 4 պատասխանատուների՝ տիկնայք Ժասմէն Մինասեան,  Բեսի Յովհաննիսեան, Անահիտ Գրիգորեան և պրն. Հայրիկ Աղանեանի ընկերակցութեամբ:

Շաբաթ յուլիսի 30-ի երեկոյեան, ճամբարին մասնակցող խումբը, Ս. Սարգիս եկեղեցում մասնակցեց կիրակնամուտի ժամերգութեան, որը կատարւեց Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանի գլխաւորութեամբ: Ժամերգութեան աւարտին, Սրբազան Հայրը դիմելով աշակերտներին ասաց. «Ժամերգութեան ընթացքին աղօթեցինք Հայաստանի և աշխարհի խաղաղութեան համար, իմաստութեան և շնորհքի, Աստւածային օրհնութեան համար և յատկապէս ձեզ համար, որպէսզի այսօրւայ ձեր ճանապարհորդութիւնը լինի Աստւածային ընկերակցութեամբ, Աստծոյ կենդանի ձեռքերի հովանու ներքոյ առաջադրւէք, անփորձանք հասնէք և անփորձանք վերադառնաք»: Միւս բաժնում Սրբազան Հայրն ասաց. «Դուք հանդիսանում էք մեր մշակոյթի դեսպանները, որ պիտի գնաք Արցախ և ներկայացնէք Թեհրանահայութիւնը, կատարեալ յաջողութիւններ ձեռք բերէք և մեզ համար պածանք լինէք»:

Ապա Սրբազան Հայրը ճանապարհորդութեան յատուկ աղօթք կատարեց և ճամբարին մասնակցող խումբն Տէրունական աղօքթից յետոյ և ստանալով Սրբազան Հօր օրհնութիւնը, ճանապարհւեց դէպի Հայաստան, ապա Շուշի:

Մրցութիւնը կայանալու է օգոստոսի 1-ից մինչև 5-ը:

{gallery}201607/2016073101{/gallery}