ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ասիայի Եկեղեցիների Խորհրդի Նորընտիր Գործադիր Յանձնախումբը Գումարեց իր Անդրանիկ Նիստը Պանքոք 12-16 Հոկտեմբեր 2015

Ասիայի Եկեղեցիների Խորհրդի CCA նորընտիր Գործադիր Յանձնախումբը (Executive Committee) գումարեց իր Անդրանիկ նիստը 12-16 հոկտեմբեր 2015-ի Պանքոքում – Թայլանդ:

Սոյն ժողովին մասնակցեց Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան որպէս Գործադիր Յանձնախմբի անդամ ներկայացնելով Հայոց Եկեղեցին Իրանում եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը:

Գործադիր Յանձնախումբը յատուկ պաշտամունքով սկսեց իր աշխատանքներին. ժողովին ատենապետում էր Ուիլիէմ Արքեպիսկոպոս Սիմարմաթան, որպէս ընտրեալ ատենապետ Ինտոնիզիայից եւ փոխ ատենապետ վեր. Դիանա Թանա Նիւզիլանդից:

Բարի գալուստի եւ ողջոյնի խօսքից յետոյ նորընտիր ընդհանուր քարտուղարը  Դկ. Մաթիւ Ժորժ Չունաքարան իր կարգին ողջունեց բոլորին, յաջողութիւն մաղթեց ժողովականներին այնուհետ ներկայացրեց չորս օրերի վրայ տարածւած օրակարգը:

Ժողովականները նախ հաստատեցին ներկայացւած օրակարգը եւ ապա սկսեցին իրենց աշխատանքը որ բաղկացած էր գլխաւորաբար՝

  1. 14-դ Ընդհանուր Համաժողովի Ասիայի Եկեղեցիների Խորհրդի ապագայ գործունէութեան առաւել աշխուժացման հետ կապւած նոր առաջարկներն ու  որոշումները, որոնք հիմնական փոփոխութեան էին ենթարկել Խորհրդի կառոյցը:
  2. Քննարկել եւ ուսումնասիրել Գործադիր Յանձնախմբի տնտեսական քաղաքականութիւնը կապւած եկեղեցիների անդամակցութեան եւ ժողովականութեան ճանապարհախորթին:
  3. Ասիայի Եկեղեցիների Խորհրդի Թայլանտից տեղափոխելու, պաշտօնէութեան հետ կապւած հարցերի քննարկումն ու համապատասխան որոշումներ առնելը՝ եղաւ ժողովականութեան մէկ այլ աշխատանքի երեսը:
  4. Եւ վերջապէս ժողովի վերջին նիստին Ընդհանուր Քարտուղարը յատուկ զեկոյց ներկայացրեց Ասիայի Եկեղեցիների Խորհրդի եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի յարաբերութիւնների մասին, եւ նւիրատուների հետ կապւած հարցերին ու երկկողմ յարաբերութիւնների գծով տւեց իր պատկերացումները: Վերջին նիստում նշանակւեցին Խորհրդի Յանձնախմբերի անդամները, Սեպուհ Սրբազանի առաջարկով ծրագրաւորումի Յանձնախմբի անդամ ընտրւեց Թեհրանից Օրդ. Ագաթա Աբրահամեանը:

Ժողովը  իր ամէնօրեայ աշխատանքները սկսում էր առաւօտեան եւ երեկոյեան պաշտամունքով: Ժողովի վերջին օրւայ փակման պաշտամունքի աստւածաշնչական հատւածի մեկնութիւնը կատարեց Սեպուհ Արք. Սարգսեանը, որ առիթից օգտւելով նախ շնորհակալութիւն յայտնեց ժողովականութեան իրենց եկեղեցիների ներկայացուցիչներին, Հայ Եկեղեցու, 14-րդ Համաժողովի ընթացքին, արտայայտած զօրակցութեան եւ աղօթակցութեան համար Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի առիթով:

Յայտնենք, որ Ասիայի Եկեղեցիների Խորհրդի 14 համաժողովին՝ գումարւած 20-25 մայիս 2015 Ջաքարթայում-Ինդոնեզիա, Սեպուհ Սրբազանի առաջարկով, յատուկ անդրադարձ եղած էր Հայոց Ցեղասպանութեան եւ յատուկ տաղաւար էր դրւած նւիրւած Հայոց Ցեղասպանութեան:

Իր ժողովական աշխատանքների կողքին Սեպուհ Սրբազանը յատուկ հանդիպում ունեցաւ գաղութի ազգայիններից, նախկին Հալէպաբնակ՝ Յովիկ Յակոբեանի, Իրաքահայ՝ Ռոստոմ Ալէքեանի հետ. Իսկ Քուէյթի Ազգային Վարչութեան անդամ, նախկին Թեհրանահայ՝ պրն. Զարեհ Յակոբեանը յատուկ ընթրիքով պատւեց Սրբազան Հօրը: Սոյն ընթրիքին ներկայ գտնւեցին գաղութի ազգայինները թւով աւելի քան 20 հոգի: Յընթացս ընթրիքի Սեպուհ Սրբազանը իր ուրախութիւնը յայտնեց կրկին անգամ Պանքոք գտնւելուն, գնահատեց ներկաները, նրանց միմեանց կապւած լինելու համար եւ յաջողութիւն մաղթեց բոլորին: 

Վերջում Սրբազան Հայրը ՊիքՖայայի Ս. Աստւածածին վանքում յուլիս 18-ին տեղի ունեցած միւռոնօրհնութեան առիթով պատրաստւած մէկական յուշանւէր բաժանեց բոլորին: 

Իր ժողովական աշխատանքների աւարտին Սրբազան Հայրը վերադարձաւ Թեհրան իր պաշտօնատեղին, 19 հոկտեմբեր 2015-ին:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com