«Սարդարապատ» Միութեան Վարչութեան Անդամների Այց

Երկուշաբթի 22 օգոստոսի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց  Հ. Մ. «Սարդարապատ» Միութեան  վարչութեան անդամներից՝ տկն. Արմիկ Ղարիբեան և պարոնայք՝ Գառնիկ Մելիք  Ստեփանեան, Ժոզէֆ Գրիգորեան և Մարտիկ Ծատրեանին:

Սրբազան Հայրը նախ ողջունեց ներկաներին և շնորհաւորեց նորակազմ վարչութեանը, ապա վարչութեան անդամները Սրբազան Հօրը ներկայացրեցին միութեան տարած աշխատանքներն ու յարաբերութիւնները:

Առաջնորդ Սրբազանը քաջալերեց վարչութիւնն ու միութիւնը, ընդհանրապէս բարձրօրէն գնահատելով համագործակցութեան ոցին միութեան և քաղաքամասի Եկեղեցական Խորհրդի և Հայ Կին Միութեան կից Անի միութեան հետ:

Առաջնորդ Սրբազանը հայրը նրանց փոխանցեց իր յորդորները և յաջողութիւն մաղթեց նրանց: