Թ. Հ. Թեմի Ուսանողական Ֆոնդ

Թ.Հ. Թեմի Ուսանողական ֆոնդի նոր կազմը կեանքի է կոչւել 2015 թ. յուլիսին, որի անդամներն են՝

1- Արա Թումանեան՝ ատենապետ

2- Անահիտ Ղուկասեան՝ փոխատենապետ

3- Քարմելլա Յարութիւնեան՝ ատենադպիր

4- Ռիմա Ղարախանեան՝ նիւթականի պատասխանատու

5- Ալբերտ Լազարեան՝ անդամ

2015 թ. սեպտեմբերի 12-ին, Ուսանողական ֆոնդի մարմինը հանդիպում ունեցաւ Սրբազան Հօր հետ, տրւեց բանաւոր զեկոյց, այնուհետեւ մարմինս ստացաւ Սրբազան Հօր օրհնութիւնն ու բարի մաղթանքները: Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը յորդորեց նոյն նախանձախնդրութեամբ շարունակել աշխատանքը: 

Ֆոնդիս աշխատանքը սկսւեց նախ կանոնագրի եւ նախագծի բարեփոխումներով, այնուհետեւ անմիջապէս քննարկւեց նիւթական վիճակը, ապա կայացաւ հանդիպում Թեմական խորհրդի հետ եւ քննարկւեցին կարեւոր հարցեր:

Ներկայ ֆոնդը օժանդակում է 72 ուսանողների, որոնք ուսանում են գերլիսանս, լիսանս եւ գերդիպլոմ մակարդակում: Ներկայիս՝ որպէս նպաստ իւրաքանչիւր ուսանողի մէկ կիսամեակի համար վճարւում է 6,000,000 ռիալ՝ գերլիսանս, 5,000,000 ռիալ՝ լիսանս եւ գերդիպլոմի ուսանողներին:

Ֆոնդս դիմորդին ընդունելու համար ունի իր չափանիշերը, ինչպէս բնակարան, ուսման ճիւղ, համալսարանի հեռաւորութիւն, ընտանիքի անդամների քանակ եւ ուսում ստացող անձնաւորութիւններ, ընտանեկան եկամուտ եւ խնամակալ մարմնի տեսակէտ: 

Ֆոնդս ունի իր դիմումնագիրը, որը բաղկացած է չորս էջանոց հարցարաններից ու երաշխաւորող էջից:

Թ. Հ. Թ. Ուսանողական ֆոնդը հիմնադրւել է երաշխաւորելու հայ ուսանողներին ու չորս տասնեակ տարիներ է, որ ծառայում է իր վեհ նպատակին ու այժմ կրկին ուրախութեամբ յայտնում է՝ իւրաքանչիւր ուսումնական տարեշրջանին սահմանափակ թւով օժանդակելու է ֆոնդիս պայմանները լրացնող նոր սաներին: