Շահվերդեան Բարերարներ

Իրանահայութիւնը վաղուց ի վեր մեր ժողովրդին պարգևել է համբաւաւոր բարերարներ, որոնց նիւթական առատաձեռն նւիրատւութեան շնորհիւ կառուցւել են դպրոցներ, եկեղեցիներ, հիւանդանոցներ, բուժարաններ և ազգային այլ հաստատութիւններ:

Իրանահայ բարերարները փայլել են նաև այլ երկրներում գտնւող ազգային հաստատութիւններին բերած իրենց հանրանւէր աջակցութեամբ:

Իրանահայ բարերարների շարքում իրենց արժանաւոր տեղը գրաւեցին պրն. Վազգէն և տկն. Ֆլորա Շահվերդեանները: Նրանք 1978-ին, Թեհրանի Հայոց Թեմական Խորհրդի տրամադրութեան ներքոյ դրեցին հինգ միլիոն թուման, որոշ չափով հովանաւորելու հայ երիտասարդների բարձրագոյն կրթութիւնը: