Տեղեկանք համայնքիս հայ զաւակներին

Ի հետեւումն Իրանի տարբեր համալսարաններում սովորող հայ ուսանողների դիմումներին եւ բողոքարկումներին՝ իսլամական առարկաների որոշ դասախօսների սահմանադրական օրէնքի նկատմամբ կատարած քայլերին, Թեմիս Բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը հիմնւելով Իրանի իսլամական Ազատ համալսարանի 22/5538 թւահամար շրջաբերականի իրանական 19/10/1375 թւականի եւ Գիտութեան նախարարութեան ծրագրաւորման գերագոյն խորհրդի 113/2868 թւահամար, 4/10/1373 թւակիր շրջաբերականի՝ որով թոյլ է տրւում հայ ուսանողին կրօնական իրաւունքների պաշտպանման՝ նամակներ յղելով Ազատ համալսարանի եւ Գիտութեան նախարարի տնօրէնին, պարոնայք նախարար՝ դկտ. Ֆարհադի-ին եւ դկտ. Միրզադէ-ին, պահանջում է վերոյիշեալ շրջաբերականներին գործադրումը: Նամակում Սրբազան հայրը յայտնել է, որ հնարաւոր է հայ ուսանողներին եկեղեցւոյ յարկի տակ քրիստոնէական գիտելիքների ուսուցմամբ լրացնել իսլամական դասերի միաւորների բացը:

Այս նամակների պատճէնները եւս ուղարկւեցին Հանրապետութեան նախագահի փոքրամասութիւնների խնդրով օգնական դկտ. Իւնեսի-ին, Մշակոյթի եւ իսլամական առաջնորդութեան նախարարութեան, Մշակոյթի եւ իսլամական յարաբերութեան կազմակերպութեան նախագահին եւ Իրանի իսլ. խորհրդարանի զոյգ պատգամաւորներին: