×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201608/2016083102
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201608/2016083102

Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի հերթական նիստ

Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի օգոստոսի 30-ին նախատեսւած հերթական նիստը, քւորում չունենալու պատճառով վերածւեց լսարանի:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ ատենապետութեամբ ճրտգ. Գէորգ Վարդանի նիստը մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ «Զգործս ձեռաց մերոց...» յաջողութեան մաղթանքով:

40 րոպէ ուշացումով եւ 23 պատգամաւորների ներկայութեամբ, դիւանը ներկայ պատգամաւորներին առաջարկեց ունկնդրել Թ. Հ. Թ. Կրօնական խորհրդի եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի աշխատանքային զեկոյցները, որն ընդառաջւեց ներկայ պատգամաւորների կողմից:

Թ. Հ. Թ. Կրօնական խորհրդի 5-ամսեայ համապարփակ զեկոյցը սկսեալ մարտի 12-ից մինչեւ օգոստոսի 29-ը, որը ընդգրկում էր եկեղեցական-ազգային տօների եւ ամեակների ոգեկոչումը՝ միջազգային ու երկրի մասշտաբում կայացած համագումարներին, նաեւ Կրօնական խորհրդին առնչակից մարմինների գործունէութեանը, ընթերցեց Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանը:

Ապա  պատգամաւորները ունկնդրեցին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հինգուկէս ամսեայ համապարփակ զեկոյցը սկսեալ մարտի 6-ից մինչեւ օգոստոսի 28-ը, որը ընթերցեց Հրայր Շահնազարեանը: Զեկոյցը պարփակում էր տարբեր գլուխներ՝ կազմակերպական, ազգային մարմինների գործունէութիւն, յանձնախմբերի գործունէութիւն եւ ընթացիկ աշխատանքներ: Զեկոյցի աւարտին պատգամաւորներին առիթ տրւեց հարցումների, որոնք առնչւում էին Հայ ակումբի կարգավիճակին, հայոց դպրոցների որակաւորման, նաեւ մի շարք կալւածների խնդիրներին: Հարցումներին  պատասխանում էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանը եւ միւս անդամները:

Ժողովի քւորումը չապահովւելու պատճառով, այսօրւայ նիստը եւս յետաձգւեց, մինչեւ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի նոր յայտարարութիւն:

{gallery}201608/2016083102{/gallery}