Փիրումեան Զոյգերի Այցը Առաջնորդարան

Հինգշաբթի 29 հոկտեմբեր 2015-ի առաւօտեան թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Տէր եւ Տիկին Նշան եւ Ռուբինա Փիրումեաններին, որոնք այս օրերին Թեհրան են գտնւում:

Սրբազան հայրը ջերմ սիրով և ուրախութեամբ ընդունեց Փիրումեան ամուսիններին, մեծապէս գնահատեց տկն. Ռուբինան իր գրական-պատմագրական ուսումնասիրութիւնների ու Հայոց Ցեղասպանութեան նւիրւած իր աշխատասիրութիւնների համար: Տկն. Փիրումեանը երկար տարիներ իր մասնագիտութեան բերումով մեծ նպաստ է բերել և բերում Հայոց Ցեղասպանութեան պատմութիւնը նոր սերունդներին փոխանցելու նւիրական աշխատանքում:

Յայտնենք, որ Տկն. Ռուբինա Փիրումեանը բազմիցս ներկայացրել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի համաժողովներին եւ մարմիններին մէջ և մի շրջան էլ 1998-2006 թւականին անդամակցել էր Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կենտրոնական Վարչութեան իբրև ներկայացուցիչներից մէկն Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան:

Հանդիպումը առիթ եղաւ զրուցելու Տկն. Փիրումեանի հետ իր աշխատասիրութիւնների և ընդհանրապէս հայակեանքը յուզող հարցերի մասին: