Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201609/2016092601
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201609/2016092601

Ս. Գէորգ Եկեղեցու Անւանակոչութեան Տօնն ու Եռօրեայ Ուխտագնացութիւնը

Այս տարի ևս ըստ աւանդութեան, Ս. Գէորգ Զօրավարի տօնի առիթով, եռօրեայ ուխտագնացութիւն և եկեղեցական արարողութիւններ կատարւեցին Թեհրանի Ս. Գէորգ եկեղեցում, սեպտեմբերի 22, 23 և 24-ին:

 

Ուխտատեղին ողողւել էր բազմահարիւր ուխտաւորներով, որոնք եկել էին իրենց քրիստոնէական պարտականութիւնը կատարելու սրբի հանդէպ, ինչպէս նաև հաղորդւելու աստւածային ներկայութեան և մասնակից դառնալու օրւայ խորհրդին:

Հինգշաբթի և ուրբաթ երեկոյեան, կատարւեց հսկումի արարողութիւն: Արարողութիւնը նախագահեց Առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը և զոյգ օրերին էլ յաւուր պատշաճի քարոզեց:

Շաբաթ առաւօտեան ժամերգութեան աւարտին, նախ գինով և ջրով լւացւեց ու սրբւեց եկեղեցու նորակառոյց խորանը և ապա ձեռամբ Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի կատարւեց նրա օծումը Ս. Միւռոնով, համաձայն մեր եկեղեցւոյ ծիսակարգին:

Իր քարոզի սկզբում, առաջնորդ Սրբազան Հայրը շեշտեց՝ «Այսօր մենք այստեղ ենք եկել, որպէսզի մեր գոհութիւնն ու փառքը յայտնենք ամենակալ Աստծուն, որի օրհնութեամբ մենք կարողացանք վերանորոգել այս եկեղեցին: Նաև միասնաբար աղօթելու և խնդրելու Ս. Գէորգ Զօրավարի բարեխօսութիւնը իւրաքանչիւրիս, մեր եկեղեցու և մեր ժողովրդի համար, և ձեզ համար, որ այսպէս խուռներամ եկել էք ուխտագնացութեան»:  

Սրբազան Հայրը շարունակելով գովաբանել մեր սրբերին, աւելացրեց՝  «Քրիստոսի եկեղեցու առաջին դարերի հաւատացեալները, սրբերը, իրենց ողջ կեանքն անց կացրին տառապանքի, հալածանքի և չարչարանքի մէջ:  Քրիստոսի եկեղեցու այդպիսի սրբերից է եղել Ս. Գէորգ Զօրավարը, որ ընդհանրապէս ամենաժողովրդական սրբերից մէկն է: Սուրբերը կազմում են անխորտակելի սիւները եկեղեցու, իսկ ժողովրդի համար նրանք լուսատու աստղեր են, որոնք լուսաւորում և առաջնորդում են հաւատացեալներին դէպի քրիստոս, որով և յաւիտենական կեանք»:

Ապա աւելացրեց՝ «Այնպէս ինչպէս մենք, հայերս ունենք Ս. Գրիգոր Լուսաւորիչը և արար աշխարհը Հայաստանեաց եկեղեցին ճանաչում է որպէս Ս. Գրիգոր Լուսաւորչի բարեխօսութեամբ աճած եկեղեցի, նոյնպէս էլ Մեծն Բրիտանիայի ժողովուրդը Ս. Գէորգին ունի որպէս բարեխօս: Մեր ժողովրդի կեանքում էլ հարիւրաւոր եկեղեցիներ են կառուցւել Սրբի անունով »:

Առաջնորդ Սրբազանը խօսելով հաւատքի մասին ասաց՝ «Հաւատքն առանց գործի մեռած է: Հաւատքը մարդկային կեանքի մէջ իմաստաւորւում է երբ այն գործի է վերածւում: Ս. Գէորգ Զօրավարը հաւատաց Քրիստոսին և այդ հաւատքն իր համար միայն խօսք ու մտածմունք չէր: Այդ հաւատքի համար ինքը զոհւեց, հաւատալով, որ իր նահատակութիւնը և արիւնը լինելու է սերմը եկեղեցու համար»:

Իր խօսքերի վերջում, Առաջնորդ Սրբազանը իր խոր գնահատանքը և օրհնութիւնը յայտնեց մեր եկեղեցիների պահպանման յանձնախմբի բոլոր անդամներին և եկեղեցու խորհրդին, որոնք մօտիկից հետևեցին եկեղեցու վերանորոգութիւններին:

Պատարագի աւարտին Ս. Գէորգի մասունքը կրող արծաթեայ աջով և Միւռոնի հեղումով՝ կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւնը: Որից յետոյ, հաւատացեալները խուռներամ յառաջ գալով՝ խոր հաւատքով և երկիւղածութեամբ հաղորդւեցին, օրհնւած ջուրն առան և վերանորոգւած իրենց քրիստոնէական հաւատքի մէջ, յագեցած և գոհունակ սրտով վերադարձան իրենց տները:

 {gallery}201609/2016092601{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ