Առաջնորդ Սրբազան Հայրը Ընդունեց Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու Եկեղեցական Խորհրդին

Երկուշաբթի 26 սեպտեմբեր 2016-ի կէսօրին թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու եկեղեցական խորհրդի ներկայացուցիչներին:

Նրանք եկել էին խորհրդակցելու յառաջիկային տեղի ունենալիք Սրբոց Թարգմանչաց տօնի կապակցութեամբ:

Առիթ եղաւ նաև միասին խօսելու եկեղեցու և քաղաքամասի հայակեանի հետ առնչւած հարցերի և որոշ խնդիրների մասին: