Հոգեհանգիստ Էդւարդ Յովսէփեանի Մահւան քառասունքի առիթով

Ուրբաթ, թւականիս սեպտեմբերի 30-ին Թեմիս Առաջնորդ ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Թեմական և Կրօնական Խորհրդների ներկայացուցուչների և ուխտագնացութեան երգչախմբի անդամների, Ռաշտ մեկնեց, սոյն քաղաքի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան նախկին ատենապետ՝ հանգուցեալ Էդւարդ Յովսէփեանի մահւան քառասունքի առիթով:

Ռաշտի Ս. Մեսրոպ եկեղեցում սուրբ պատարագ մատուցեց Արժ. Տ. Սահակ քհն. Խոսրովեանը, իսկ օրւայ յաւուր պատշաճի քարոզը խօսեց Առաջնորդ Սրբազան Հայրը, որ իր քարոզի մէջ յատուկ կերպով դրւատեց հանգուցեալին իր եկեղեցաշէն ծառայութիւնների համար: 

Ներկայ էին նաև մեծ թւով պարսիկ հայրենակիցներ:

Պատարագից յետոյ Սրբազան Հայրը յատուկ աղօթք արեց հանգուցեալ դեղագործ՝ Արսէն Մինասեանի գերեզմանի վրայ: 

Երեկոյեան Առաջնորդ Սրբազանն և իր ուղեկիցները վերադարձան Թեհրան: