×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201610/2016100402
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201610/2016100402

Կրօնական փոքրամասնութիւնները եւ Կարգապահական ուժերը

Իրանի Կարգապահական ուժերի շաբաթւայ ծրագրերի շարանում արդէն աւանդոյթ է դարձել Կարգապահական ուժերի գլխաւոր հրամանատարի եւ Իրանում կրօնական փոքրամասնութիւնների աշխարհիկ եւ հոգեւոր ներկայացուցիչների հանդիպումը:

Նմանօրինակ հանդիպումներ իւրաքանչիւր տարի կազմակերպւել է կրօնական փոքրամասնութիւններից որեւէ մէկի միջոցով՝ առ ի գնահատանք Կարգապահական ուժերի ծաւալած աշխատանքների: Այս տարի, միջոցառումը կազմակերպւել էր Կարգապահական ուժերի կողմից:

Կիրակի, հոկտեմբերի 2-ի երեկոյեան, Թեհրանի «Ֆերդոսի» հիւրանոցում կազմակերպւած միջոցառմանը, որը մեկնարկեց Իրանի պետական հիմնով, նախ հրաւիրւեց արտայայտւելու Իսլամական Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան Կրօնական փոքրամասնութիւնների հարցով գերատեսուչ Սաիդ Թաղաւին: Նա նշեց, որ նման հանդիպումներ արդէն 16 տարի է, ինչ իրականացւում են եւ կարեւորութեամբ անդրադարձաւ Կրօնական փոքրամասնութիւնների տարբեր միջոցառումների ժամանակ կարգ ու կանոնը եւ անվտանգութիւնը ապահովելու՝ կարգապահական ուժերի կողմից ցուցաբերւած անվերապահ մօտեցումներին:

Ապա խօսքը փոխանցւեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին: Թեմակալ առաջնորդը կարեւորելով Կարգապահական ուժերի կողմից երկրում կարգ ու կանոն եւ ապահովութիւն հաստատելու իրողութեանը նշեց. «Ոստիկանութիւնը կայ ի սպաս եւ ի ծառայութիւն ժողովրդին, սա միայն լոզունգ չէ եւ պէտք չէ լինի այլ՝ առաքելութիւն: Երբ այստեղ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում տօնում ենք Ոստիկանութեան շաբաթը եւ մէկ անգամ եւս անդրադառնում ոստիկանութեան դերին, կոչմանը եւ առաքելութեանը հասարակութեան կեանքում, գոհունակութեամբ վկայում ենք ոստիկանութեան դրական, դաստիարակիչ գործունէութեան»:

Միջոցառմանը արտայայտւեցին նաեւ Իրանում զրադաշտականների մոգպետը եւ Իսլամական խորհրդարանում ասորիների պատգամաւոր Իւնաթան Բէթ Քոլիան, որը նաեւ ընթերցեց խորհրդարանում հրեաների պատգամաւոր դոկտ. Մորէ Սեդեղի պատգամը:

Վերջում հրաւիրւեց արտայայտւելու Կարգապահական ուժերի գլխաւոր հրմանատար գեներալ Հոսէյն Սաջեդինիան: Նա ասաց, որ բոլորը միասին են աշխատում յանուն անվտանգութեան եւ խաղաղութեան եւ հակիրճ բացատրութիւններ փոխանցեց տարբեր յանցագործ խմբաւորումների դէմ, մասնաւորաբար թմրանիւթերի մաքսանենգների դէմ պայքարի հարցով Կարգապահական ուժերի կողմից ծաւալւող աշխատանքների մասին: Նա երախտագիտութիւն յայտնեց, որ բոլորը գնահատում են Կարգապահական ուժերի կատարած աշխատանքները՝ աւելացնելով, որ բոլոր քաղաքացիների համագործակցութեան շնորհիւ է, որ ոստիկանութեանը յաջողւում է ապահովութիւն հաստատել:

Ծրագրի աւարտին գնահատւեցին Իրանում կրօնական փոքրամասնութիւնների նահատակների ընտանիքները: Հայ նահատակներից գնահատւեց նահատակ Գագիկ Թումանեանի մայրը՝ Յասմիկ Թումանեանը, գնահատանքի արժանացան խորհրդարանի պատգամաւորները եւ հոգեւոր առաջնորդները:

Միջոցառմանը ներկայ էին Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան, նաեւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Ժորժիկ Աբրահամեանը, թեմակալ առաջնորդի փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ, Հայ Կաթողիկէ համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ ներկայացուցիչներ:

{gallery}201610/2016100402{/gallery}