Զեկոյց «Արտակ Մանուկեան» թանգարանից

«Արտակ Մանուկեան» թանգարանը 2016 թւականի մշակոյթի շաբաթւայ առիթով ունեցել է հետևեալ աշխատանքները և այցելուները՝

- Հոկտեմբերի 4-ին «Խաղաղութեան Մշակոյթի Դեսպանների Թանգարան»-ի (موزه سفیران فرهنگ صلح) տնօրինութեան հրաւէրով, Արտակ Մանուկեան թանգարանի պաշտօնեաները մասնակցեց վերը նշւած թանգարանի տիկնիկների բաժնի բացման արարողութեանը, և Արտակ Մանուկեան թանգարանի անունից նւիրեցին 3 տիկնիկներ:

- Յաջորդ օրը, Հոկտեմբերի 5-ին, Արտակ Մանուկեան թանգարանի տնօրինութեան հրաւէրով, «Խաղաղութեան Մշակոյթի Դեսպանների Թանգարան»-ի հիմնադիր տնօրէն՝ տկն. Սուսան Նիքզաթը, գդալ և պատառաքաղից պատրաստւած տիկնիկներով «Համերաշխութիւն» տիկնիկախաղի ծրագիր ունեցաւ «Ակունք» կենտրոնում և մեծ խանդավառութիւն և լաւ տպաւորութիւն ստեղծեց կենտրոնի աշակերտների և ուսուցիչների մէջ:

Տկն. Նիքզաթը նոյն ծրագիրը, լայն մաշտապով ունեցել է 5 Աֆրիկեան երկրներում, խաղաղութիւն քարեզելու նպատակով: