ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 01 Օգոստոսի 2020;
Սրբոց որդւոց եւ թոռանց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ` Արիստակիսի, Վրթանիսի, Յուսկանն, Գրիգորիսի եւ Դանիէլի Երեմիա 17.7-8։ Եսայի 61.3-7։ Բ Տիմոթէոս 1.6-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 11.20-32։

Կիրակի 02 Օգոստոսի 2020;
Գ. կիրակի զկնի Վարդավառի

Երկուշաբթի 03 Օգոստոսի 2020;
Սրբոց Մակաբայեցւոցն` Եղիազարու քահանային, Շամունեայ եւ եօթն որդւոց նորին

Երեքշաբթի 04 Օգոստոսի 2020;
Սրբոց երկոտասան մարգարէիցն՝ Ովսեայ, Ամովսայ, Միքիայ, Յովելայ, Աբդիու, Նաւումայ, Ամբակումայ, Յովնանու, Սոփոնեայ, Անգեայ, Զաքարեայ եւ Մաղաքեայ

Չորեքշաբթի 05 Օգոստոսի 2020;
Պահք

Հինգշաբթի 06 Օգոստոսի 2020;
Սրբոցն Սոփիայ եւ Երից դստերացն՝ Պիստիսի,էլպիսի, եւ Ագապիայ։

Ուրբաթ 07 Օգոստոսի 2020;
Պահք

Շաբաթ 08 Օգոստոսի 2020;
Եփեսոսի Ս. Ժողովոյն երկերիւր հայրապետացն (431 թ.)

Կիրակի 09 Օգոստոսի 2020;
դ կիրակի զկնի Վարդավառի, Բարեկենդան Ս․Աստւածածնի

Երկուշաբթի 10 Օգոստոսի 2020;
Ա օր Աստուածածնի պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

«ԳԱՆՁԱՍԱՐ»-Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐՇ. ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԻ ՀԵՏ

Հոկտեմբերի 14, 2016-ին, Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը յատուկ հարցազրոյց շնորհեց Հալէպի «Գանձասար» շաբաթաթերթի հետ: Ստորև ներկայացնում ենք սոյն հարցազրոյցը:

1. Համառօտ կերպով կ՛անդրադառնա՞ք իրանահայ գաղութին (թեմեր, եղեղեցիներ, դպրոցներ)։

- Առաջին հերթին ուզում եմ ողջունել «Գանձասար»ի ողջ ընտանիքը եւ իր ընթերցողներին, որոնք աւելի քան հինգ տարի է, որ սաղմոսերգուի բառերով «մահւան ստւէր»ը տեսան եւ սակայն չմեռան։ Միշտ ներկայ էք եղել մեր անձնական եւ հասարակական աղօթքների մէջ սիրելի քոյրեր, եղբայրներ։

Անդրադառնալով իրանահայ գաղութի պատմութեան ասեմ, որ այդ շատ երկար ու հարուստ պատմութիւն է լի արւեստի, գրականութեան, ճարտարագիտութեան եւ շինարարական ստեղծագործութիւններով։ Իրանահայ գաղութը դարերի ընթացքին եւ որոշ չափով մինչեւ այսօր էլ իր ներդրումն է բերել եւ բերում իրանեան մշակութային, ընկերային, քաղաքական եւ տնտեսական կեանքի զարգացման ընթացքի վրայ։

Իրանահայ գաղութը գալիս է պատմութեան խորքից, գաղութի թիւը ունեցել է իր մակընթացութիւնը. այսօր պաշտօնական տւեալներով իրանահայութեան թիւը շուրջ 80 հազար է, որի մեծ թիւը ապրում է Թեհրան մայրաքաղաքում։

Ունենք երեք թեմեր. պատմականութեան կարգով՝ Ատրպատականի, Սպահանի (Նոր Ջուղա) եւ Թեհրանի թեմերը։ Իւրաքանչիւր թեմ կառավարւում է իր առանձին կանոնագրութեամբ եւ վերին հսկողութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան։

Իրանը որպէս հարեւան երկիր Հայաստանի, պատմութեան վկայութեամբ, եղել է բարեկամ եւ երբեմն էլ պարագաների բերումով ոչ բարեկամ բայց ոչ մնայուն ու յարատեւ թշնամի, այլ միշտ բարեկամ։ Հետեւաբար պատմականօրէն մենք Պարսկաստանում ունեցել ենք հարիւրաւոր եկեղեցիներ, որոնք ժամանակին գտնւել են պատմական Հայաստանի տարածքի մէջ։ Խօսւում է շուրջ երեք հարիւր եկեղեցիների մասին, որոնցից շատերը խոնարհւել են, ոմանք կիսաքանդ են, իսկ աւելի լաւ վիճակի մէջ եղողները կառավարութեան ուշադրութեան առարկայ են։

Այսօրւայ տւեալներով ունենք պատմական չորս վանքեր, Ս. Թադէի վանքը, որտեղ ամէն տարի, Ս. Թադէոս Առաքեալի եւ Սանդուխտ կոյսի տօնին, ուխտագնացութիւն է տեղի ունենում հազարաւոր ուխտաւորների մասնակցութեամբ, Ս. Ստեփանոսի, Ծործորի վանքերը եւ Ս. Ամենափրկչեան վանքը Նոր Ջուղայում. իսկ Իրանի գլխաւոր քաղաքներում եւ շրջաններում ունենք բազմաթիւ եկեղեցիներ, այսպէս Նոր Ջուղայում 14, Թեհրան 11, Թաւրիզ 4, Փերիայի գիւղերում 10 եկեղեցիներ իսկ Արաքում, Ռաշտում, Անզալիում, Մաշհադում, Ղարաղանում, Համադանում, Ուրումիայում եւ Ղազւինում մէկական եկեղեցի գոյութիւն ունի։

Այսօր իրանահայ երեք թեմերում գործում են բազմաթիւ դպրոցներ. թեհրանում 17 դպրոց եւ 4 մանկապարտէզ, Նոր Ջուղայում մի կրթական համալիրում տեղադրւած դպրոցներ, Թաւրիզ եւ Ուրումիա եւս ունեն իրենց դպրոցները։

2. Իրանահայութիւնը իւրայատուկ է նաեւ իր եկեղեցական, պատմական կառոյցներով։ Ի՞նչպիսի աշխատանք կը տարւի մշակութային այս ժառանգութեան պահպանման համար։

- Առաջին հարցին պատասխանելիս թւեցինք եկեղեցիներն ու եկեղեցական կառոյցները՝ վանքերը, որոնք ժամանակին եղել են մշակութային կենտրոններ։ Հինաւուրց վանքերը ինչպիսին են Թադէի վանք, Ծործորի եւ Ս. Ստեփանոսի վանքերն ու հետագային սրանց աւելցած Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանքն ու քաղաքներում գործող մեր եկեղեցիները, որոնց շուրջ էր դառնում մեր ազգային եկեղեցական կեանքը։

Այսօր կեանքի պայմանները հիմնովին փոխւել են. վերոյիշեալ վանքերից իւրաքանչիւրը իր տարածքում մինուճար, մենաւոր է մնացել, կարօտ հաւատացեալների այցելութեան։

Մեր վանքերի ու, պատմական նշանակութիւն ունեցող եւ որոշ չափով լաւ վիճակում գտնւող, եկեղեցիների պահպանութիւնն ու պաշտպանութիւնը մեր գաղութի կարողութիւններից շատ վեր է. բարեբախտաբար Իրանի Իսլամական Հանրապետութեան Մշակոյթի եւ Առաջնորդութեան նախարարութեան հովանու ներքեւ գործող Ազգային Ժառանգութեան պահպանման կառոյցը ինքը հովանաւորում, անհրաժեշտութեան պարագային վերանորոգում եւ պահպանում է վերոյիշեալ վանքերն ու եկեղեցիները։

Մենք մեր կարգին ունենք մեր վանքերի ու եկեղեցիների պահպանման յանձնախումբը, որ համագործակցաբար պետութեան Ազգային Ժառանգութեան պահպանման Մարմնի հետ փորձում է հնարաւորինս կանգուն պահել մեր վանքերն ու եկեղեցիները եւ նրանց անւամբ կապւած տօների առիթով ուխտագնացութիւններ կազմակերպել ժողովուրդը հաղորդակից դարձնելու համար իր ճարտարապետական եւ մշակութային արժէքների։ Ազգային Ժառանգութեան պահպանման կառոյցում ունենք հայ տնօրէն-պաշտօնեայ, որ մօտիկից հետեւում է վերոնշեալ վանքերի եւ եկեղեցիների պահպանման աշխատանքներին։

3. Նկատի ունենալով ներկայ ժամանակներում Միջին Արեւելքի մէջ տարածւած իսլամական, ծայրայեղական շարժումները եւ Իրանի Իսլամական Հանրապետութիւն ըլլալու հանգամանքը, ի՞նչպիսի ազդեցութիւն կրնան ունենալ նման ծայրայեղական շարժումները այս տարածաշրջանին մէջ ապրող քրիստոնեայ փոքրամասնութիւններուն վրայ։

- Այո՛, այսօր Միջին Արեւելքը երկունքի մէջ է, տեղ-տեղ իսլամական ծայրայեղական շարժումները բուսել են եւ դեռ բուսնում են եւ ողջ շրջանը տագնապեցնում։ Մի բան պիտի յստակ լինի, որ որեւէ ծայրայեղական շարժում դա լինի կրօնական թէ քաղաքական, առաջին հերթին ինքն իրեն է վնաս հասցնում։

Իսլամական ծայրայեղական շարժումները ճիշդ է եթէ տարածում գտնեն քրիստոնէութեան ներկայութիւնը կարող է, որ հարցականի տակ դնեն, սակայն այդ շարժումները վստահաբար նոյնքան վնաս հասցնելու են իսլամութեան եւ իսլամական չափաւոր երկրները մեծ տագնապների եւ անորոշութեան առաջ են դնելու։

Այս կացութեան դիմաց քրիստոնեաներն ու իսլամները ձեռք-ձեռքի տւած պիտի պայքարեն յանուն խաղաղ ու ստեղծագործող կեանքի, հիմնւած փոխադարձ սիրոյ եւ յարգանքի եւ ճանաչողութեան վրայ։ Նման կեանքի գեղեցկագոյն օրինակը Իրանի Իսլամական Հանրապետութիւնն է, որտեղ իսլամները, քրիստոնեաները, հրեաները, զրադաշտականները, հնդիկները, պուտտիսթներն ու սապայիները համատեղ են ապրում յարգւած իրաւունքներով եւ կրօնական ազատութեամբ։ Հարկ է աւելացնել, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան 13-րդ յօդւածում կարդում ենք. «Զրադաշտ, հրեայ եւ քրիստոնեայ իրանցիները պաշտօնապէս ճանաչւած կրօնական փոքրամասնութիւններ են, որոնք օրէնքի սահմաններում ազատօրէն կարող են կատարել իրենց կրօնական ծէսերը, ինչպէս նաեւ համաձայն իրենց կրօնքի, զբաղւել նօտարական գործերով եւ կրօնագիտական աշխատանքներով»։

Անվարան կարող ենք ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը օրինակելի երկիր է, որտեղ ժողովուրդը «անկախ էթնիկան եւ ցեղային պատկանելիութիւնից, օժտւած է հաւասար իրաւունքներով եւ մարդու մաշկի գոյնը, ռասան, լեզուն մէկը միւսի նկատմամբ առաւելութեան պատճառ դառնալ չի կարող» (գլուխ 3 յօդւած 19)։

Ճիշդ է որ այսօր Միջին Արեւելքի որոշ երկրներ, ինչպէս Իրաք, Սուրիան, Լիբիան, Պաղեստին պատերազմի եւ ծայրայեղական շարժումների իրերամերժ քաղաքականութեան հետեւանքով, քրիստոնեաների համար անապահով վայրերի են վերածւել։ Միւս կողմից սակայն պատմութիւնը վկայում է, որ ծայրայեղական շարժումները չեն կարողացել եւ վստահաբար չեն էլ կարողանայ երկար գոյատեւել։ Մեզ մնում է որքան հնարաւոր է մեր քրիստոնէական անփոխարինելի ժառանգութեան տէր կանգնել։ Բնականաբար լաւ գիտենք, որ սա հեշտ ու դիւրին չէ, չմոռանանք, որ հոգեւոր ու ազգային ինչու չէ նաեւ քաղաքական արժէքների պահպանումը իրագործւում է մեծ զոհողութիւններով։

4. Ըլլալով կրօնական փոքրամասնութիւն հայ համայնքը ի՞նչպիսի իրաւունքներ կը վայելէ Իրանի Իսլամական Հանրապետութիւնէն ներս։ Ի՞նչպիսի դժւարութիւններ կը դիմագրաւէ։

- Ինչպէս յիշւեց կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքները պաշտպանւած են երկրի գլխաւոր օրէնսդրութեամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան սահմանադրութեամբ։

Արդարեւ մեր եկեղեցիներն ու դպրոցները, Թեհրանում 17 դպրոց եւ չորս մանկապարտէզ ու մշակութային, մարզական, ընկերային եւ բարեսիրական, բարեգործական միութիւնները գործում են համաձայն իրենց յատուկ կանոնագրութիւնների։

Մեր ազգային-եկեղեցական կեանքը ընթանում է համաձայն մեր թեմական կանոնագրութեան։

Մամուլն ու հրատարակչական աշխատանքները, ներառեալ Հայ Դատին առնչւած գործունէութիւնը ընթանում են առանց դժւարութեան։

Իրանի Իսլամական Խորհրդարանում փոքրամասնութիւնները ունեն իրենց պատգամաւորները՝ երկու հայ, մէկ քաղդէացի-քիլտանի, եւ մէկական հրեայ եւ զրադաշտական, որոնք ընտրւում են իրենց համայնքների կողմից եւ սակայն պատգամաւորի ամբողջական իրաւասութեամբ գործում են խորհրդարանում։

Թերեւս տարօրինակ թւի, սակայն ճշմարտութիւն է, որ, շատ յաճախ, մեր գործող եկեղեցիների նորոգութիւնը կատարւում է տեղական քաղաքապետարանների միջոցաւ, իսկ եկեղեցիների էլեկտրականութեան վճարումները այնպիսին են ինչպէս մզկիթների վճարումները։

Այս բոլորով հանդերձ բնականաբար կան նաեւ որոշ դժւարութիւններ, որոնք յաղթահարելի են, սակայն ընդհանուր առմամբ մեր հայակեանքը աշխոյժ է, գործունեայ, ապագայատեսիլ եւ իր նայւածքները միշտ յառած է պահում Արարատին, Մուշին ու Սասունին, Կարսին ու Էրզրումին, այլ խօսքով գաղութը շնչում է իր քրիստոնէական հաւատքով ու պահանջատիրական պայքարի հոգով ու ոգով միշտ այն վառ ու անվրէպ յոյսով, որ այդ մի օր իրականութիւն է դառնալու։

Վերջում մի անգամ էլ բիւր ողջոյն Սուրիոյ մեր քաջարի ժողովրդին ու յատկապէս սուրիահայ գաղութի զաւակներին։

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com