Այցելութիւն Առաջնորդարան

Երկուշաբթի նոյեմբեր 7-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ. Յ. Դ.-ի Բիւրոյի Նախկին անդամ և գաղութիս երբեմնի հասարակական-ազգային և եկեղեցական գործիչ՝ պրն. Ալբերթ Աճեմեանին:

Պրն. Աճեմեանը եկել էր Ազգային Առաջնորդարան, զրուցելու Սրբազան Հօր հետ գաղութը յուզող հարցերի մասին:

Սրբազան Հայրն իր գնահատանքը և շնորհակալութիւնը յայտնեց պրն. Աճեմեանին, որ ամէն անգամ Թեհրան այցելութեան ընթացքին այցելում է նաև առաջնորդարան: