Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԻՍԼԱՄ-ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Կազմակերպութեամբ Մշակոյթի եւ Միջազգային Հաղորդակցութեան Կազմակերպութեան Միջ-կրօնական Յարաբերութեան բաժանմունքի տեղի ունեցաւ իսլամ-քրիստոնեայ միջազգային մի համագումար «Յարգանք եւ պահպանութիւն մարդկային արժանապատւութեան ի խնդիր համաշխարհային խաղաղութեան եւ ապահովութեան» թեմայով, 6-9 նոյեմբեր 2016-ին կազմակերպութեան կենտրոնում եւ Էսթեղլալ հիւրանոցում։

Համագումարի բացման արարողութեան հրաւիրւած էին հանրապետութեան նախագահի փոքրամասնութիւնների հարցով խորհրդական Հոջաթոլիսլամ Ալի Իւնեսին, Այաթոլլահ Թասխիրին, Թեհրանի համալսարանի փիլիսոփայութեան բաժանմունքի տնօրէն Այաթոլլահ Մոհաղեղ Դամադը, համայնքների ներկայացուցիչներ եւ այլ հրաւիրեալներ։ Սոյն արարողութեան հրաւիրւած էր նաեւ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ու Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Ռուբէն Կարապետեանը։

Բացման պաշտօնական բացումից յետոյ տեղի ունեցաւ պաշտօնական ընթրիք։ Յաջորդ օրը Էսթեղլալ հիւրանոցում համագումարը շարունակեց իր աշխատանքները։

Երեքշաբթի 8 նոյեմբերի յետ միջօրէին համագումարին դասախօսեց թեմիս առաջնորդ Սրբազան հայրը, որ նախ արաբերէն լեզւով ողջունեց ներկաներին շեշտելով, որ այսօր Քրիստոսի եկեղեցին եւ իսլամ Ուման համատեղ կերպով գործակցում են ի խնդիր աւելի լաւ ընկերութեան եւ կեանքի, այնուհետեւ անգլերէնով շարունակեց իր դասախօսութիւնը ներկայացնելով իրանահայ գաղութը եւ գաղութին բերած ներդրումը իրանեան մեծ հայրենիքին։

Յայտնենք, որ սոյն համագումարին մասնակցում էին Վատիկանի ներկայացուցիչն ու Ապիջանի Արքեպիսկոպոս նորին ամենապատւութիւն Օնէյքան Կարտինալը, Վատիկանում իսլամ-քրիստոնեայ միջ-կրօնական երկխօսութեան պատասխանատու հայր Խալէդ Աքքաշը, Անկլիքան համայնքի ընդհանուր քարտուղար Ժոսայա Արքեպիսկոպոս, Ջոն Բրայսըն Չէյնը Վաշինգթոնի Եպիսկոպոսը եւ այլ հրաւիրեալներ Ամերիկայից, Նայջերիայից, Շուեցերեայից, Լիբանանից, Իրաքից, Իտալիայից, Հնդկաստանից, Ֆրանսիայից եւ բնականաբար Իրանից։

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ