Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի Կանոնագրութիւն (Գ. մաս)

 

Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական Ժողովի Կանոնագրութեան յօդւածներ`

ՅՕԴՒԱԾ 32.

• ա- Պատգամաւորական ժողովի հոգեւորական անդամները ընտրւում են քահանայից ժողովի կողմից, հաւասար, գաղտնի եւ ուղղակի քւէարկութեամբ:

• բ- Պատգամաւորական ժողովի հոգեւորական անդամների թիւը ճշտւում է Ընտրական Կենտրոնական յանձնախմբի կողմից եւ սոյն կանոնադրութեան 29-րդ եւ 30-րդ յօդւածներում ճշտւած տւեալների հիման վրայ:

ՅՕԴՒԱԾ 33.

Իւրաքանչիւր պատգամաւոր պիտի ունենայ մանդատ՝ տրւած Ընտրական Կենտրոնական յանձնախմբի կողմից: