Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու 70-ամեակը

Ալիք - Կիրակի, նոյեմբերի 8-ին, Թեհրանի Սուրբ Աստւածածին եկեղեցու կառուցման եւ օծման 70-ամեակին նւիրւած տօնահանդէսը տեղի ունեցաւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահում:

Ծրագիրը յագեցած էր գեղարւեստական յայտագրով:

Ծրագրի բանախօսն էր՝ Լիդա Բերբերեանը, որը ամբողջութեամբ ներկայացրեց Ս. Աստւածածին եկեղեցու հիմնադրումն ու օծումը: Տ. Սեպուհ արք. Սարգսեանի սիրոյ, գնահատանքի եւ օրհնանքի խօսքը ընթերցեց Արգին Արիստակէսեանը: Եկեղեցական խորհրդի խօսքը՝ փոխանցեց Ժակլին Չհարմահալին:

Միջոցառման աւարտին Էդւարդ Յարութիւնեանը բէմ հրաւիրեց թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին, իր օրհնութեան եւ եզրափակիչ խօսքն ասելու:

Վերջում ջերմ ընդունելութիւն էր կազմակերպւել:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ