×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201611/2016112201
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201611/2016112201

Ժողովրդական հանդիպում՝ Պատգամաւորական ժողովի թեկնածուների հետ

«ԱԼԻՔ» - Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ընտրութիւնների Կենտրոնական յանձնախմբի նախաձեռնութեամբ, երկուշաբթի նոյեմբերի 21-ի երեկոյեան քաղաքամասերի ենթայանձնախմբերի եւ առաջադրւած թեկնածուների հանդիպում տեղի ունեցաւ բոլոր քաղաքամասերում:

Զէյթուն քաղաքամասում հանդիպումը կայացաւ «Սուքերեան» սրահում, Կենտրոն քաղաքամասի հանդիպումը տեղի ունեցաւ ազգային առաջնորդարանի դահլիճում: Սասուն քաղաքամասինը՝ Ս. Թարգմանչաց եկեղեցուն կից «Շաղուլեան» սրահում, Սարդարապատ քաղաքամասինը՝ Ս. Վարդանանց եկեղեցուն կից սրահում, Ս. Աստւածածին եկեղեցու ընտրատարածքինը՝ Թեհրանի Հայ կանանց եկեղեցասէր միութեան սրահում:

Բոլոր հանդիպումների սկզբում, ենթայանձնախմբերի ներկայացուցիչները, հակիրճ բացատրութիւններ էին փոխանցում հանդիպման նպատակի մասին, որն էր քաղաքամասերի բնակչութեան ծանօթացումը առաջադրւած եւ հաստատւած բոլոր թեկնածուների եւ ընտրւելու դէպքում նրանց ծրագրերի հետ:

Այնուհետեւ իւրաքանչիւր քաղաքամասում, իւրաքանչիւր թեկնածու մի քանի րոպէների սահմաններում նախ ներկայացնում էր իր կենսագրական տւեալները, ապա ընտրւելու դէպքում իր նկատի առած ծրագրերը եւ առաջարկութիւնները:

Այնուհետեւ ներկաներին առիթ էր տրւում հարցումների:

{gallery}201611/2016112201{/gallery}