Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆԻ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՆ ՆԱՄԱԿԸ Հ. Հ. ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՏԿՆ. ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆԻՆ

Այսու յայտնում ենք, որ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ի պատասխան Հ. Հ. Սփիւռքի Նախարար Ազնւափայլ տկն. Հրանուշ Յակոբեանի շնորհաւորական նամակի իր ծննդեան 70-ամեակի առիթով հետեւեալ շնորհակալական նամակը յղեց Ազնւափայլ նախարարին.-

10 Նոյեմբեր 2016

336-2016-1900

Ազնւափայլ

Տկն. Հրանուշ Յակոբեան

Սփիւռքի Նախարար

Հայաստանի Հանրապետութեան

Երեւան

Ազնւափայլ եւ Սիրելի Տիկին Յակոբեան,

Սրտի խոր գոհունակութեամբ եւ շնորհակալութեան անկեղծ զգացումներով կարդացի ձեր շնորհաւորական նամակը նւաստիս ծննդեան 70-ամեակի առիթով։

Խորապէս շնորհակալ եմ ու զգացւած ձեր անկեղծ ու հարազատ զգացումների եւ բարեմաղթութիւնների համար։

Մենք բոլորս մեր ազգի եւ եկեղեցու ծառաներն ենք եւ անում ենք այն ինչ, որ մեր պարտականութիւնն է։ Աւետարանական բառերով «Անպիտան ծառաներ ենք, ինչ որ պարտաւոր էինք անել՝ կատարեցինք »(Ղկ. 17։10)։ Երանի նրան ով կը կարողանայ ծառայել իր ազգին, եկեղեցուն, հայրենիքին, որովհետեւ մարդ իր տւածով է մեծանում եւ ոչ անպայման իր ունեցածով. դրա համար Քրիստոս ասում է «Տալը աւելի լաւ է քան առնելը»։ Մեր հայրերը պատմութեան ընթացքին տւին իրենց մտքի լոյսից, հոգու հաւատքից եւ մարմնական ուժից. երեք իրականութիւններ, որոնցով նրանք կառուցեցին մեր ե՛ւ նիւթական ե՛ւ հոգեւոր տաճարները։

Միշտ ասել եմ ու շարունակում եմ ասել, որպէս վկայութիւն ճշմարտութեան, որ սփիւռքի մեր շնորհալի նախարարը իր կեանքը ապրում մեղւի փութաջանութեամբ առանց դադարի եւ ամենից կարեւորը առանց յոգնութեան եւ անձանձրոյթ։ Երանելի են բոլոր նրանք, ովքեր ձեր նման մեղւաջան աշխատանքով իրենց կեանքը հարստացնում եւ իմաստաւորում են։

Կրկին անգամ իւրայատուկ շնորհակալութիւն եւ աստւածային օրհնութիւն ձեզ, ձեր նախարարութեան ողջ անձնակազմին եւ ձեր ընտանիքի բոլոր անդամներին։

Մնամք քրիստոնէական ջերմ սիրով եւ օրհնութեամբ:

ԱՂՕԹԱՐԱՐ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ