«Պայման» պարբերաթերթի խմբագիրն Ազգային Առաջնորդարանում

Երեքշաբթի 22 նոյեմբերի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Պայման» պարբերաթերթի խմբագիր տիկին Արմենուհի Առաքելեանն ու Հուսկի նախագահ պրն. Արամ Շահնազարեանը:

Իրենք Սրբազան հօր ներկայացուցին Վահէ Քաչա գրքի պարսկերէն լեզւի թարգմանիչը՝ դոկտ. Ղաւամէլդին Ռէզա Զադէին, որ միաժամանակ Պայման պարբերաթերթի եւ Հուսկ հաստատութեան բարեկամներից է։

Դոկտ. Ռէզա Զադէն իր տիկնոջ հետ գործուղւել էր Հայաստան, որպէս գնահատանք իր հայանպաստ աշխատանքներին։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց իր հիւրերին, կարեւորութեամբ շեշտեց հայ-իրանական գրական, մշակութային յարաբերութիւնները, որոնք պատմութեան խորքից են գալիս։