Առաջնորդ Սրբազան Հայրը Ներկայ Գտնւեց 2016-17 Տարեշրջանի Ուսանողների Գնահատման Ձեռնարկին

Ուրբաթ 2 դեկտեմբեր 2016-ի երեկոյեան Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ներկայ գտնւեց Հ.Մ. «Սիփան» Միութեան Ուսանողական Բաժանմունքի կազմակերպած ձեռնարկին:

Ձեռնարկը նւիրւած էր 2016-2017 տարեշրջանի համալսարան մուտք գործող ուսանողներին:

Սոյն ձեռնարկին, Սրբազան Հայրը հանդիպեց երիտասարդներին, շնորհաւորեց և գնահատեց նրանց շեշտելով՝ «Ձեր նոր միջավայրում դուք պիտի ներկայացնէք մեր ազգը և մեր եկեղեցին»: Ապա յաջողութիւն մաղթեց իրենց ուսումնառութեան ասպարէզում: