×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201612/2016120301
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201612/2016120301

Հայ Եկեղեցու Հիմնադիր առաքեալների՝ Ս. Թադէոս և Ս. Բարթուղիմէոսի Տօն

Շաբաթ 3 դեկտեմբեր 2016-ին տօնն էր հայոց եկեղեցու հիմնադիր սրբազան առաքեալների՝ Ս. Թադէոսի և Ս. Բարթուղիմէոսի:

Նոյն օրը նաև Ս. Թադէոս և Ս. Բարթուղիմէոս եկեղեցու անւանակոչութեան տօնն է: 

Այս առիթով ուրբաթ, դեկտեմբերի 2-ին, Ս. Թադէոս և Բարթուղիմէոս եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. և Անմահ Պատարագ, որը մատոյց և յաւուր պատշաճի քարոզեց Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Եկեղեցին ողողւել էր հարիւրաւոր հաւատացեալներով, որոնք եկել էին իրենց քրիստոնէական պարտականութիւնը կատարելու իր հիմնադիր առաքեալների հանդէպ, ինչպէս նաև հաղորդւելու աստւածային ներկայութեամբ և մասնակից դառնալու օրւայ խորհրդին:

Սրբազան Հայրն իր քարոզն սկսեց բացատրելով առաքեալների նահատակութեան խորհուրդը և շեշտեց թէ՝ «Մեր ժողովուրդը քրիստոնէութեան համար նաև առաջին նահատակ վկաուհին տւեց՝ Ս. Սանդուխտ կոյսը, որ իր քրիստոնէական հաւատքի համար չարչարւեց և նահատակւեց: Այս նահատակներով սկսւեց նահատակութեան խորհուրդը մեր եկեղեցում. Իրենց նահատակութիւնը մեր եկեղեցու կեանքում յատուկ իմաստ, նշանակութիւն և ինչու չէ նաև զօրութեան աղբիւր է հանդիսացել»:

Առաջնորդ սրբազանը շարունակեց՝ «Մեր ժողովուրդը իր քրիստոնէական հաւատքը վերանորոգելու և վերակենսաւորելու համար ամէն տարի Ս. Թադէոս Առաքեալի նահատակութեան վայրը՝ Թադէի Վանքը գնում է ուխտի: Բայց դժբախտաբար Ս. Բարթուղիմէոս Առաքեալի վանքը, որ ժամանակին մի փառաւոր կառոյց, ուսման, մշակոյթի և գիտութեան կենտրոն է եղել, այս օրերին աւերակ վիճակի մէջ է»:

Մի այլ բաժնում Սրբազան Հայրը աւելացրեց՝ «Քրիստոսի շունչն ընդունողներից մէկը եղաւ մեր ժողովուրդը: Այդ շունչը Սուրբ Հոգու շնորքների նման մեր ժողովրդի զաւակների միտքը լուսաւորեց և իր կեանքն ապրեց առաքեալների կողմից իրենց փոխանցւած Աստւածային շնչով, որը զօրացրեց իր զաւակներին. Մեր ժողովուրդը տեսաւ մահւան ստւերը, բայց չմահացաւ և չվախեցաւ մահից, որովհետև ընդունել էր Քրիստոսի շունչն ու հոգին և դրանով զօրացել ու ամրացել էր»:

Առաջնորդ Սրբազանը վերջում յիշեցրեց՝ «Մարկոսի Աւետարան հետևեալ խօսքը.- Հաւատացեալի համար անկարելի բան չկայ:  Անկեղծ հաւատքը ոչ միայն մեզ ուժ է տալիս և ոչ միայն մեր ախտերից մեզ բժշկում է, մեր աչքերին աւելի լոյս տալիս, այլ նաև մեզ հաղորդակից է դարձնում մեր երկնաւոր հօր՝ Աստծու հետ, և դրանով է, որ մենք ստանում ենք իր շնորհը և մեր դարմանն ու կեանքն ենք ապրում Նրան փառաւորելով»:

Յաւարտ Ս. Պատարագի՝ Ս. Գէորգի մասունքը կրող արծաթեայ աջով, կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւնը: Որից յետոյ, հաւատացեալները խուռներամ յառաջ գալով՝ խոր հաւատքով և երկիւղածութեամբ հաղորդւեցին և օրհնւած ջուրն առնելով՝ խաղաղութեամբ մեկնեցին իրենց տները:

{gallery}201612/2016120301{/gallery}