Երկուշաբթի յունւարի 2-ի առաւօտեան, Թեհրանի ուսումնա-դաստիարակչութեան 6-րդ շրջանի պետ՝ տկն. Փառւազի Մողադամը այցելեց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
Տկն. Փառւազի Մողադամը եկած էր Սրբազան Հօրը շնորհաւորելու Նոր-Տարին և Ս. Ծնունդը:
Այցելութեանը ներկայ էին նաև Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի ատենապետ՝ պրն. Սևան Դանիէլեանը, Հայոց Ազգային Արաքս դպրոցի տեսչուհի՝ տկն. Անի Մանուկեանը և Գոհար դպրոցի տեսուչ՝ պրն. Վահէ Բաբայեանը:
Սրբազան Հայրը իր գնահատանքը և շնորհակալութիւնը յայտնեց այցելուներին, մաղթելով, որ Նոր-Տարին լինի խաղաղութեան և յաջողութեան տարի բոլորի համար: