Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



«Համշահրի» օրաթերթի Յօդւածը Թեհրանի Հայոց Եկեղեցիների Մասին

Իրանական «Համշահրի» օրաթերթն իր կիրակի յունւարի 8-ի համարի 3-րդ էջում «Անդրադարձ Թեհրանի եկեղեցիներին եւ քրիստոնեայ քաղաքացիներին» խորագրով յօդւած է հրապարակել: Յօդւածում կարդում ենք՝

«Յիսուս Քրիստոսի ծննդեան տօնն ու Ամանորը պատրւակ են գոնէ թեթեւ անդրադարձ ունենալու Թեհրանի եկեղեցիների վիճակին: Այն որ այսօր Թեհրանում գտնւող եկեղեցիները երբեմն անտեսւելով ենթակայ են վնասների որեւէ մէկի համար թաքուն չէ: Նոյնիսկ որպէս Իրանի ազգային մշակութային ժառանգւթիւն գրանցւած եկեղեցիներն այլ կրօնի հետ կապակցւելու պատճառով զրկւել են  այլ ժառանգութիւններին համահաւասար ծառայութիւններ ու պաշտպանութիւն ստանալուց: Հարցը սրանով չի սահմանափակւում, այլեւ երբեմն գիտակցաբար կամ անգիտակցաբար նոյնիսկ փորձում ենք աւերել այս կոթողները, որոնք մի կողմ թողած իրենց ճարտարապետական իւրայատուկ ու անկրկնելի արժէքները աստւածային մի կրօնի հետեւորդների հաւատքի մեծարումն են համարւում: Հարցը միայն եկեղեցու շէնքի պատերով չի սահմանափակւում: Իսլամն Իրան մուտք գործելուց յետոյ, քրիստոնեաները մուսուլմանների հանդուրժողականութեան շնորհիւ շարունակեցին իրենց կեանքը, այնպէս որ երկար տարիներ մուսուլմանները խաղաղ կեանք էին վարում քրիստոնեաների կողքին եւ նոյնիսկ որոշ քրիստոնեաներ կարողացան պետական ու ֆինանսական բարձր պաշտօնների տիրանալ իսլամական երկրներում: Քրիստոնեաների հոգեւոր ներկայացուցիչներն ակտիւ մասնակցութիւն ունէին բանավէճերին ու այդ կապակցութեամբ տարբեր գրքեր են շարադրւել: Սակայն այսօր պայմաններն այնպէս են փոխւել, որ ասես մենք երբեմն օտարականի պէս ենք վերաբերւում մեր քրիստոնեայ քաղաքացիներին: Նրանց փոքրամասնութիւն ենք համարում, սակայն անտեսում ենք նրանց քաղաքացիական իրաւունքներն ու նոյնիսկ քաղաքային միջավայրում ներկայութեան իրաւունքը: Սա ի տես այն բանի, որ Ղուրանը մեզ կոչ է անում խաղաղասիրական վերաբերմունք ցուցաբերել այլ կրօնների հետեւորդների հանդէպ: Աստւած «Անքաբութ» սուրայի 46-րդ այայում ասում է. «Սուրբ գիրք ունեցողների հանդէպ բարութեամբ վերաբերւէք, բացառութեամբ նրանց՝ ովքեր բռնութիւն ու չարիք են գործել եւ յայտարարէք, որ հաւատում էք այն ինչին, որ յայտնւել է մեզ ու ձեզ եւ մեր ու ձեր Աստածը նոյնն է եւ մենք բոլորս նրա ծառաներն ենք»:

Այսօր Թեհրանի շատ եկեղեցիներ, որոնք պատմական արժէք են ներկայացնում եւ կրում են այս քաղաքի ինքնութեան մի մասը, դժբախտաբար ընդունելի վիճակում չեն գտնւում ու կիսարձակ են դարձել, իսկ աշխատող եկեղեցիների պահպանութեան ծախսերի գլխաւոր բաժինը հոգում են իրենք՝ քրիստոնեաները: Անհրաժեշտ է հարց տանք ինքներս՝ մեզ, թէ մենք քաղաքի կառավարման գործին մասնակցութիւն ունենալու ի՞նչ իրաւունք ենք վերապահում մեր ոչ-մուսուլման քաղաքացիներին: Մեր զարգացման ու ընդլայնման նախագծերում ի՞նչ չափերով ենք նկատի առնում նրանց իրաւունքներն ու շահերը: Ինչքանո՞վ ենք յարգել նրանց աւանդոյթներն ու իրաւունքները: Այլ կրօնների հետ յարաբերւելիս ինչքանո՞վ ենք հիմք ընդունել իսլամի խաղաղասիրական սկզբունքները: Իրականութիւնն այն է, որ մեր վերաբերմունքը պիտի սրբագրենք: Պիտի աւելի շատ սիրենք մեր քրիստոնեայ հայրենակիցներին ու առաւել ուշադրութիւն ցուցաբերենք նրանց իրաւունքներին: Այս քանի կարճ նախադասութիւնները թող մեր այս սիրելի քաղաքացիներին ուղղւած շնորհակալական արտայայտութիւն ընկալեն՝ ընդունելու համար քաղաքային կառավարման բաժնի ոչ-այնքան ջերմ հիւրընկալութիւնը: 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ