Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201701/2017011202
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201701/2017011202

Մեռելոցի Պատարագ

Ննջեցեալների մասին ճշմարտութիւնն իմանալու եւ նրանց հետ մեր քրիստոսահիմն հաւատքի եկեղեցաբանական կապը ջերմ, կենդանի ու անխախտ պահելու Աստւածաշնչական թելադրանքից մղւած մեր եկեղեցու Սրբազան հայրերը յատուկ տնօրինումով հինգ մեծ ու գլխաւոր եկեղեցական ու քրիստոնէական տօների յաջորդող օրը յատկացրել են մեր ննջեցեալներին յիշատակելու, նրանց հոգիների համար աղօթք բարձրացնելու եւ Աստծու ողորմութիւնը հայցելու աշխատանքին ու պարտականութեան:

Այդ առիթով, թւականիս շաբաթ 7 յունւարի առաւօտեան ժամը 9:30-ին Թեհրանի Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում մատուցւեց մեռելոցի պատարագը ձեռամբ՝ Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանի:

Պատարագի աւարտին դրսում՝ մատրան դրան առջեւ զետեղւած յատուկ սեղանի շուրջ խմբւած հաւատացեալների ներկայութեամբ կատարւեց ննջեցելոց հոգեհանգստեան արարողութիւնը, նախագահութեամբ՝ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի: Արարողութեան աւարտին Առաջնորդ Սրբազան հայրը քարոզի ճամբով իր խօսքն ուղղեց ներկայ հաւատացեալներին անդրադառնալով ննջեցեալների նկատմամբ մեր ունեցած հոգեւոր պարտականութեան եւ նրանց համար աղօթելու ինչպէս նաեւ աղօթքով մեր կապը նրանց հետ ամուր պահելու հրամայականի մասին:

Արարողութիւնից յետոյ Սրբազան Հայրը բուրաստանում, ներկայ գտնւող Թեհրանի 15-րդ շրջանի քաղաքապետարանի ներկայացուցչի, տեղւոյն ապահովութեան զօրամասի մեծաւորի եւ այլ պատասխանատուների հետ միասին այցելեց մի քանի դամբարաններ ինչպէս նաև Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի նահատակների հաւաքական դամբարան եւ Թեհրան-երեւան Աւիավթարի զոհ գնացածների հաւաքական դամբարանը եւ այնտեղ էլ աղօթք բարձրացրեց նահատակների եւ զոհւածների հոգիներին: Եւ ապա օտար պատասխանատուների հետ միասին, որպէս սիրոյ ու յարգանքի արտայայտութիւն՝ ծաղիկներ զետեղեցին նահատակների շիրիմնաքարերի վրայ:

{gallery}201701/2017011202{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ