Թեհրանի հայոց թեմի պատւիրակութեան ցաւակցական այցը՝ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի ընտանիքին

«ԱԼԻՔ» - Այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի մահւան առիթով Թեհրանի հայոց թեմի պատւիրակութիւնը թւականիս յունւարի 9-ին այցելել է հանգուցեալի ընտանիքին՝ վշտակցելով նրա զաւակներին եւ մերձաւորներին:

Պատւիրակութեանը մաս են կազմել՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իսլամական խորհրդարանում Հայ պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի փոխատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, ազգային առաջնորդարանի դիւանապետ Սերոժ Օհանեանը եւ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանը:

Այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի զաւակների հետ հանդիպման ընթացքում, թեմակալ առաջ-նորդն անդրադառնալով Հաշեմի Ռաֆսանջանիի անհատականութեանն ու կարեւոր դերակատարութեանն ասել է. «Վշտակցելով Ձեզ, որ կորցրիք նման անհատականութեան, աւելացնենք նաեւ, որ Իրանը եւ աշխարհի մուսուլմաններն կորցրեցին արդի աշխարհի մեծագոյն բարեկարգիչներից մէկին»: