×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201701/2017011401
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201701/2017011401

Իրանահայ վաստակաւոր արւեստագէտների գործերի ցուցահանդէս՝ «Մարիամ» զբօսայգում

Թւականիս յունւարի 6-ին, Թեհրանի քաղաքապետարանի գեղարւեստական ու մշակութային կազմակերպութեան մշակութային հարցերով տեղակալի նախաձեռնութեամբ և Թ. Հ. Թ. «Արտակ Մանուկեան» թանգարանի համագործակցութեամբ, Իրանի արդի արւեստի հեղինակաւոր իրանահայ արւեստագէտների աշխատանքների ցուցահանդէսի բացումը կատարւեց «Մարիամ» զբօսայգու ցուցասրահում:

Ցուցադրութեան էին դրւել Լիլիթ Տէրեանի, Սերժ Աւագեանի, Էդման Այւազեանի, Սիմոն Այւազեանի եւ Գառնիկ Տէր-Յակոբեանի աշխատանքները: 

Ցուցահանդէսի բացման արարողութեանը ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ի.Ի.Հ. Խորհրդարանում Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր՝ Դոկտ. Կարէն Խանլարեանը, նախկին պատգամաւոր՝ պրն. Ռոբերթ Բեգլարեանը, Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, Գերշ. Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, Հ.Հ. Դեսպանատան 3-րդ քարտուղար՝ Արթուր Յակոբեանը, Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի անդամների ներկայացուցիչները և մի շարք  արւեստասէրներ:

Ծրագրի ընթացքին ելոյթ ունեցան Սրբազան Հայրը, դոկտ. Խանլարեանը և Թեհրանի քաղաքապետարանի գեղարւեստական ու մշակութային կազմակերպութեան մշակութային տեղակալ՝ պրն. Մահմուդ Սալահին:

Ծրագրի վերջում գնահատւեցին 4 ներկայ արւեստագետները: Պրն. Էդման Այվազեանը, որը արտասահմանում լինելու պատճառով, բացակայ էր բացման արարողութեանը, իր գնահատականն ստացաւ փակման ծրագրին, Յունւարի 11-ին:

{gallery}201701/2017011401{/gallery}