Թ.Հ. Թեմի ներկայացուցիչները ներկայ գտնւեցին Այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի Մահւան 7-օրեակի Արարողութեանը

Համակարգի Նպատակայարմարութիւնը Բնորոշող Ժողովի պետ՝ հանգուցեալ Այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի մահւան 7 օրեակի արարողութիւնը կատարւեց կիրակի յունւարի 15-ին:

Արարողութեանը ներկայ էին Իրանի Յեղափոխութեան Առաջնորդ՝ Սէյէդ Ալի Խամէնէյին, Ի.Ի.Հ.-ի նախագահ՝ Հասան Ռոհանին, երկրի բարձրաստիճան պաշտօնեաները, հանգուցեալի ընտանիքի անդամները և հոծ բազմութիւն:

Թ.Հ. Թեմի կողմից արարողութեանը մասնակցել էին՝ Տէր Յակոբ Քէշիշեանը, Տէր Գրիգորիս Ներսիսեանը, Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի անդամներ՝ Մինաս Աղանեանսը և Մարտիկ Միրզայեանը, Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական Խորհրդի անդամ՝ Աշոտ Աբրահամեանը: