Յայտարարութիւն

Այսու ուրախութեամբ յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ կիրակի 29 յունւարի 2017-ի առաւօտեան, Թեհրանի եկեղեցիներում յընթացս սուրբ եւ անմահ պատարագի, փոխան քարոզի, ընթերցւելու է Մեծի Տանն Կիլիկիոյ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի 2017 տարին «Վերանորոգումի տարի» հռչակած` Հայրապետական պատգամը:

Ուստի, հրաւիրում ենք մեր ժողովրդի զաւակներին, որ այդ օրը ներկայ գտնւելով՝ հաղորդւեն օրւայ խորհրդին եւ ականջալուր լինելով` ըմբոշխնեն Վեհափառի մտածումներն ու խորհուրդները: