Թեհրանի Հայոց Թեմի Յարաբերական Մարմինը (Հանրային Կապը) ստացել է Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի կատարած անցեալ ամիսների աշխատանքների զեկոյցը, որը ներկայացւում է ստորև՝
Թւականիս Յուլիսի 15-ից, կազմս իր առաջին նիստում ընտրեց իր դիւանը ըստ հետևեալի՝
- Պրն. Արարատ Քեշիշեան՝ ատենապետ
- Պրն. Արտաշէս Աւետեան՝ փոխ ատենապետ
- Երեցկին Թագուհի Խաչատրեան՝ քարտուղար
- Պրն. Նորիկ Բէգեան՝ հաշւապահ
- Պրն. Էդւարդ Գորգինեան՝ գոյքապահ
- Պրն. Աշոտ Աբրահամեան՝ նորոգումների պատասխանատու
- Տկն. Արծւիկ Ադամեան՝ գնումների պատասխանատու
- Տկն. Անահիտ Պօղոսեան՝ դպրաց դասի պատասխանատու
- Տկն. Արմինէ Աբրահամեան՝ կապ խորհուրդների հետ
- Տկն. Սաթենիկ Ծատրեան՝ խորհդատու
Կազմս մինչ այժմ ունեցել է վեց հերթական եւ մէկ արտահերթ նիստ, հերթական նիստերից մէկին ներկայ է եղել նաև թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Այս ընթացքին մեր կատարած աշխատանքներից են եղել՝
- Պահակատան կից պահեստի յատակը սալապատւել եւ կարգաւորւել է պահեստը
- Ուսումնասիրւել են եկեղեցում առկայ տեխնիկ սարքաւորումների թերութիւնները, որոնց վերացման ու կարգաւորման համար որոշում է կայացւել և շուտով կիրականացւեն:
- Եկեղեցու ներսի հատւածի անվտանգութիւնը ապահովելու նպատակով որոշւել է տեսախցիկներ տեղադրել եկեղեցում:
- Սայլակով տեղաշարժւող անձանց եկեղեցի մուտք գործելու համար, որոշւել է կառուցել յարմար յարթակ:
- Տւեալ ժամանակահատւածում մասնակցել ենք ուրբաթօրեայ եւ կիրակնօրեայ Ս. Պատարագի արարողութիւններին, Թ.Հ.Թ.ի Կրօնական Խորհրդի կողմից կազմակերպւած եկեղեցական խորհուրդների համագումարին: Համագործակցել ենք Թարգմանչաց տօնի առիթով, Հայ Գրքի ցուցահանդէսի կայացման աշխատանքների յանձնախմբի հետ, կազմակերպել եւ գործադրել ենք Ս. Աստւածածնի Վերափոխման Տօնի (Խաղողօրհնէք)ի, Հ.Հ. 24-րդ տարեդարձի, Հայ նահատակների հոգեհանգստեան արարողութեան, Տէր Մակար Ս. Եպիս. Աշգարեանի հանգուցեալ հօր՝ Հայկազուն Աշգարեանի քառասունօրեակի, Յովիկ Խոսրովեանի Սարկաւագ ձեռնադրւելու արարողութիւններին և կազմակերպել համապատասխան ընդունելութիւններ:
Նկատի ունենալով, որ եկեղեցական արարողութիւնների կարևոր բաղադրիչներից են երգեցիկ խմբերը եւ խորհրդակցութիւններ են կատարւել Սրբազան Առաջնորդի հետ, որպէսզի հնարաւորին չափով վերացնել առկայ թերութիւնները եւ իր ճիշտ հունի մէջ դնել դպրաց դասի (երգչախմբի) առկայութիւնը:
Աշխատանք է տարւում սարկաւագներ պատրաստելու և եկեղեցում լուսարար ներգրաւելու առնչութեամբ:
Ծրագրեր ենք մշակել եկեղեցու վերնատան (երգչախմբի օթեակի) օդափոխութեան, ջեռուցման, զովացման համակարգերը կարգաւորելու և տարածքում համապատասխան պահարաններ տեղադրելու, եկեղեցու բարձրախօսների բարեկարգման կապակցութեամբ: