ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

Երկուշաբթի 13 փետրւար 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց գաղութիս ազգայիններից եւ Նահատակների Հաստատութեան մէջ Թեհրանի տնօրէնի խորհրդական պրն. Արբի Թէյմուրեանն ու պրն. Սուրիկ Աբնուսեանը։

Պրն. Թէյմուրեանը յայտնեց, որ իրենց կենտրոնը լայն հնարաւորութիւններ ունի նահատակ ընտանիքներին օգտակար լինելու։ Սրբազան հայրը մեծապէս գնահատեց հաստատութեան գործունէութիւնը եւ թելադրեց, որ համագործակցաբար մեր առաջնորդարանի համապատասխան կառոյցների հետ շարունակեն իրենց ծառայութիւնն ու օգտակարութիւնը։