ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԸՆԾԱՅՈՒՄ

Հայ Եկեղեցու տնօրինական եւ անշարժ տօներից է Տեառնընդառաջը, որը կատարւում է միշտ Ս. Ծննդից քառասուն օր յետոյ`փետրւարի14-ին:  Սա տօնն է Քառասնօրեայ Գալստեան Քրիստոսի ի Տաճարն:

Այս առիթով, շաբաթ 13 փետրւար 2017-ի երեկոյեան ժամը 4-ին Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Տեառնընդառաջի հանդիսաւոր նախատօնակի արարողութիւնը:

Տեառնընդառաջի տօնը, տօնն է նաեւ ՀԱՅ ՄԱՆԿԱՆ: Ծնողներն իրենց նորածին երեխաներին այդ օրը՝ երեկոյեան եկեղեցի բերեցին, որպէսզի յընթացս եկեղեցական արարողութեան նորածինների տաճարն ընծայման խորհրդաւոր կարգն ընդունեն:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահեց եւ իր պատգամը փոխանցեց Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Արարողութեանը ներկայ էին երիտասարդ ծնողներ, իրենց զաւակներին ընծայելու Ս. Տաճարին, նաև հաւատացեալների հոծ բազմութիւն: 

Արարողութեան աւարտին, Սրբազան Հօր ձեռամբ վառւեց աւանդական խարոյկը, այնուհետև ժողովուրդից երիտասարդ-երիտասարդուհիներ  ուրախութեամբ շուրջպար բռնեցին խարոյկի շուրջ, ցատկեցին խարոյկի վրայից եւ այնուհետ գոհունակութեամբ իրենց հետ բերած լապտերները վառած տուն վերադարձան։

Ս. Սարգիս Եկեղեցի՝

Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցի՝

Սրբոց Թարգմանչաց Եկեղեցի՝