Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ազգային առաջնորդարանի դահլիճում կայացաւ 16-րդ Պատգամաւորական ժողովի հերթական՝ 3-րդ նիստը

Երկուշաբթի՝ փետրւարի 20-ին Ազգային առաջնորդարանի դահլիճում կայացաւ 16-րդ Պատգամաւորական ժողովի հերթական՝ 3-րդ նիստը: 

Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ Ժոզէֆ Մեհրաբեանի ատենապետութեամբ նիստն ընկալեալ սովորութեան համաձայն մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ պատգամաւորների թւային պատկերի ստուգումով, որից յետոյ ժողովը նկատի ունենալով Թեմական խորհրդի մօտալուտ ընտրութիւնն ընտրեց բանաձեւային եւ ընտրական յանձնախմբեր: 

Այնուհետեւ պատգամաւորներն ունկնդրեցին գործող Թեմական խորհրդի երկամեայ գործունէութեան համապարփակ զեկոյցը, որից յետոյ պատգամաւորներն իրենց հարցումներն ուղղեցին Թեմական խորհրդին, որոնց պատասխանեցին Թեմական խորհրդի անդամները: Յաջորդիւ պատգամաւորները հանդէս եկան ըստ էութեան արտայայտութիւններով՝ նշելով իրենց դիտարկումները, քննադատութիւններն ու առաջարկները:

Նիստը դեռ կը շարունակւի յառաջիկայ օրերին:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ