«Թունեան» Տարրական Դպրոցի Այցելութիւնը հրշէջ կայան

Թւականիս յունւարի 29–ին Թունեան տարրական դպրոցի աշակերտուհիները  դպրոցիս  տեսչուհու, փոխտեսչուհու և ծնողական խորհրդի ուղղեկցութեամբ այցելեցին հրշէջ կայարան, որպէսզի յայտնեն իրենց դպրոցի աշակերտուհիների և անձնակազմի ցաւակցութիւնները վերջերս տեղի ունեցած «Փլասկօ»-ի դժբախտ պատահարի կապակցութեամբ: 

Աշակերտները տարել էին իրենց պատրաստած նկարչութիւնները և պատի թերթերը, ծաղկեպսակ, գրիչներ, որոնց վրայ տպագրւած էին դպրոցի անունը և «Կեցցէ Հերոս» (پیروز باد قهرمان) լոզունգը և նւիրեցին հրշէջներին: Աշակերտուհիները 1 զոյգ սպիտակ աղաւնի բաց թողնելով, թռցրին երկինք, ի յիշատակ նահատակ հրշէջների հոգիներին: