Այսու մեր թեմի սիրելի ժողովրդի զաւակներին եւ յատկապէս Զէյթուն քաղաքամասի մեր սիրելի ժողովրդին յայտնում ենք, որ յառաջիկայ շաբաթ 16 մարտ 2024 թւականին, Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին, յիշատակ չարչարանաց եւ մտանելոյն ի վիրապն տօնն է. այս տօնը համընկնում է համանուն եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով, շաբաթ 16 Մարտ 2024 թւականին, նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում մատուցւելու է հանդիսաւոր Ս. Պատարագ:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00-ին
Ս. եւ անմահ պատարագ ժամը 10:00-ին
Քարոզ ժամը 11:00-ին
Յաւարտ Ս. պատարագի տեղի է ունենալու հոգեհանգստեան յատուկ արարողութիւն եկեղեցու բարերար հանգուցեալ՝ Գրիգոր Մելիքեանի եւ Մելիքեան գերդաստանի ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:
Մեր հաւատացեալ ժողովրդին հրաւիրում ենք, որ մասնակցեն յիշեալ հոգեպարար արարողութեանց եւ հաղորդւեն մեր հաւատոյ հօր՝ Ս. Գրիգոր Լուսաւորչի հաւատքի կեանքի խորհրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Շաբաթ, 9 մարտ 2024 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան նորընտիր զոյգ պատգամաւորներին՝ պրն. Արա Շահվերդեանին եւ պրն. Գեղարդ Մանսուրեանին:
Մարտի ութն օրացոյցում նշւած է որպէս Կանանց միջազգային օր: Արդար, ճշմարիտ բնորոշում, որով աստւածաստեղծ կինը իր պատմական դերակատարութեամբ, գործունէութեամբ եւ նւիրւածութեամբ առանցքային դեր է կատարել մեր ժողովրդի ողջ պատմութեան ընթացքին:
Հայ կինը մեր պատմութեան ընթացքին եղած է օրինակելի իր առաքինութեամբ, հաւատարմութեամբ, անձնուրացութեամբ, պարկեշտութեամբ, հայրենասիրութեամբ, ընտանեսիրութեամբ, քրիստոնէական հաւատքով, ծնողական գուրգուրանքով, գրական ստեղծագործութիւններով: Հայ կինը եղած է բանաստեղծի բառերով ճրագը իր տան, յենարանը իր ամուսնոյն, մեծագոյն նւիրեալ դաստիարակը իր զաւակներուն:
Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցը Թեհրանի հայկական համայնքում մեծարելու նպատակով, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւել յանձնախումբ, որը իր հերթական նիստերն է գումարում:
Մեծ Պահքը կիսւեց. Միջինք է: Օրը յիշեցնում է, որ մինչեւ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութիւնը՝ Սուրբ Զատիկը, մնացել է զղջումի ու ապաշխարութեան քսանչորս օր:
ՄԵԾԱՅԱՐԳ ՊՐՆ. ԱՐԱ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ
ԻՐԱՆԻ ԻՍԼ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԹԵՀՐԱՆԻ ԵՒ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ
ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ՎԵՐԸՆՏԻՐ ՊԱՏԳԱՄԱՒՈՐ
Ջերմագին բարեմաղթանքներով շնորհաւորում ենք Ձեզ՝ Իրանում կայացած Իսլ. խորհրդարանի 12-րդ գումարման ընտրութիւններում, որպէս Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր վերընտրւելու առիթով:
Տիար Գեղարդ Մանսուրեան
Իրանի Իսլամական Խորհրդարանում Սպահանի եւ
Հարաւային իրանահայութեան նորընտիր պատգամաւոր
Նոր-Ջուղա
Այսու անձնապէս եւ յանուն մեր Պատգամաւորական Ժողովի, Կրօնական եւ Թեմական խորհուրդների, Հաշւեքննիչ մարմնի, յարակից մարմինների եւ Թեհրանի հայոց թեմի մեր ժողովրդի սրտանց շնորհաւորում ենք Ձեր ընտրութիւնը Իրանի Իսլ. Խորհրդարանի 12-րդ նստաշրջանի ընտրութիւններում, իբրեւ պատգամաւոր Սպահանի եւ հարաւային իրանահայութեան:
Տիար Արա Շահվերդեան
Իրանի Իսլամական Խորհրդարանում Թեհրանի եւ
Հիւսիսային իրանահայութեան վերընտիր պատգամաւոր
Թեհրան
Այսու անձնապէս եւ յանուն մեր Պատգամաւորական Ժողովի, Կրօնական եւ Թեմական խորհուրդների, Հաշւեքննիչ մարմնի, յարակից մարմինների եւ Թեհրանի հայոց թեմի մեր ժողովրդի սրտանց շնորհաւորում ենք Ձեր վերընտրութիւնը Իրանի Իսլ. Խորհրդարանի 12-րդ նստաշրջանի ընտրութիւններում, իբրեւ պատգամաւոր Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան:
Երկուշաբթի, 4 մարտ 2024 թւականի առաւօտեան, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի հովանաւորութեամբ Ս. Վարդանանց եկեղեցում տեղի ունեցաւ Արեւագալի ժամերգութիւն մասնակցութեամբ՝ Քահանայից դասի եւ հաւատացեալների։
Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ՝ «Հայեցի Դաստիարակութիւն» թեմայով ուսումնասիրութիւնների շրջանակներում, հինգշաբթի, փետրւարի 22-ին, «Ա.Ահարոնեան» մանկապատէզում, մասնակցութեամբ՝ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ ճրտպ. Նորայր Արամեանի, նոյն խորհրդի Կրթական խորհրդի հետ կապ՝ Անի Միրզախանեանի եւ խորհրդի անդամ՝ Հայրիկ Աղանեանի, Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի, դպրոցի տեսուչների, փոխտեսուչների, Հայոց լեզւի ու Կրօնի ուսուցիչների, յանձնախմբերի անդամների եւ դպրոցներում պաշտօնավարող հոգեբանների կազմակերպւել էր մէկօրեայ խորհրդաժողով: